Skip to main content

Posts

Դաստիարակության դասական 4 տեսակները

Ցանկացած ծնող/խնամակալ ունի երեխա մեծացնելու, դաստիարակելու իր ոճը։ Ոմանց մոտ այն ձևավորվում է ակամա՝ հիմնվելով սեփական ծնողներից ստացած փորձի վրա, իսկ ոմանք էլ երկար ուսումնասիրում, կարդում և գտնում են իրենց բնավորությանը և արժեքներին համապատասխան լավագույն տարբերակը։ Այս անգամ որոշեցի անդրադառնալ դաստիարակության դասական տեսակներին։ Կլինիկական և անձի զարգացման հոգեբան Դայանա Բոմրինդը 1966-1967թ․-ին իր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա ներկայացրեց դաստիարակության 3 տեսակները՝ ավտորիտար (իշխանատենչ), թույլատրող (զիջող) և հեղինակավոր ։ Իր ուսումնասիրության հիմքում ընկած էր 2 բաղադրիչ՝  ծնողների արձագանքը  երեխայի կարիքների և ծնողների պահանջկոտությունը  երեխայի վարքի վերաբերյալ:  1983թ․ Մաքքոբին և Մարթինն ընդլայնեցին Դ․ Բոմրինդի աշխատանքը և ավելացրին ևս մի տեսակ՝ չներգրավվող տեսակը: Ավտորիտար   - ծնողը կենտրոնանում է պատժի, այլ ոչ թե հետևանքները բացատրելու վրա - հաղորդակցությունը որպես կանոն միակողմանի է, ծնողից դեպի երեխա...

Դաստիարակել երեխային սեփական օրինակով — 11 իրավիճակ

Երեխայի խնամքի, դաստիարակության վերաբերյալ բազում գրքեր, տարբեր մշակույթների, հեղինակների ու տարբեր լեզուներով գրականություն կարելի է գտնել։ Ընթերցածս ամեն գրքից, հոդվածից և կարծիքից մի կարևոր բան հասկացա` չկա անթերի դաստիարակության, կատարյալ ծնող լինելու բանաձև. չկա կատարյալ ծնող։ Ոչ ոք չի խոստանում, որ երեխա խնամելը հեշտ է լինելու։ Ամեն ոք, հենվելով իր արժեհամակարգի վրա, ինքն է որոշում, թե որն է իր ու իր ընտանիքի համար երեխային մեծացնելու և խնամելու լավագույն մոտեցումը։ Դաստիարակության համար պետք չէ մոգոնել արհեստական լուծումներ և մեթոդներ։ Երեխաները նայում, լսում, զգում և ընդօրինակում են իրենց շրջապատող մարդկանց։ Պարզապես պետք է ապրել այնպես, որ երեխաները, մեծահասակներին հետևելով, այնպիսի սովորություններ ձեռք չբերեն, որոնցից հետագայում դժվար կլինի ազատվել։ Ամպագոռգոռ հրահանգների, քննադատությունների տարափը չպետք է տեղա երեխաների գլխին։ Անկախ տարիքից՝ ցանկացած դիտողություն պետք է ուղեկցվի պարզ և խոսքին համապատասխանող գործողություններով։ Բերեմ մի քանի օրինակ և այլընտրանքները...

Ինչպե՞ս մեծացնել գրքասեր երեխա

Իմ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ երեխայի մոտ գրքերի հանդեպ հետաքրքրությունը կարելի է առաջացնել վաղ հասակից։ Որքան շուտ շրջապատենք երեխաներին գրքերով, այնքան հեշտ նրանց մոտ կառաջանա գրքերի հանդեպ սեր և կարդալու ցանկությունը։  Իմ կարծիքով էական չէ, թե որքան շուտ կսկսի կարդալ, այլ կարևոր է երեխայի հետաքրքրությունը դեպի գրքերը։ Վերջին ժամանակաշրջանում շատ նկատելի է ծնողների մղումը երեխաներին ամեն ինչ սովորեցնել ավելի շուտ քան նրանք ուզում են կամ պատրաստ են ընկալել։   Նախադպրոցական տարիքում երեխային պետք չէ ստիպել կարդալ սովորել եթե չի ուզում։ Պետք է նա ունենա կարդալ սովորելու ներքին մղում և հետաքրքրություն։  Եթե երեխան չի ցանկանում ու նրան շարունակ ստիպեն, ապա դա նրան ավելի կխանգարի և երեխան կհակադրվի։ Եթե նախադպրոցական երեխան ինքն է կարդալ սովորել ուզում, ապա մի մերժեք և օգնեք ճանաչել տառերը և սովորել կարդալ։  Ահա մի քանի քայլ, որոնք կօգնեն երեխային դառնալ գրքասեր։ 1. Կարևոր է երեխայի համար բարձրաձայն  հեքիաթ պատմել,  ...

Երեխային ուրիշների հետ համեմատելուց հրաժարվելու 6 պատճառ

Հավանաբար շատերը կյանքում ունեցել են փորձ, երբ ծնողները, բարեկամները, գործընկերներն և ծանոթներն իրենց համեմատել են ուրիշների հետ։ Գուցե մինչ այժմ էլ համեմատում են։ Համեմատում են տեսքը, ֆինանսական հնարավորությունները, հեռախոսը, մեքենան, կարգավիճակը, քաշը, երեխաներին։ Այդ համեմատությունները սկսում են փոքր տարիքից։ Իմ կարծիքով մանկության ընթացքում ամենատարածված, բոլորի համար անմիջապես ակնառու համեմատություններից մեկն է հասակի համեմատությունը։ Ի դեպ, հաճախ այդ համեմատության ժամանակ հաշվի չի առնվում համեմատության մեջ դրվող երեխաների տարիքը, սեռը, գեներն ու նրանց ցանկությունը։ Դրա արդյունքում երեխաներն էլ են սկսում համեմատվել, և նրանց հասակը դառնում է հպարտանալու կամ ընկճվելու առարկա։ Իմ կարծիքով, հաճախ համեմատում են երեխաների հետևյալ հատկանիշերը՝ տեսքը, արտաքին տվյալները մտավոր ունակությունները, առաջադիմությունը ֆիզիկական ակտիվությունը Թվում է, թե համեմատելը անմեղ գործողություն է, դրանով ծնողները փորձում են հասկանալ իրենց երեխայի զարգացման և աճի ընթացքը։ Շատ բ...

Գովեստը երեխային խթանում է, թե՞ խաթարում

Նկատել եմ, որ մեր օրերում երեխաներին կամ չափից շատ են գովաբանում, անկախ երեխայի կատարած աշխատանքի որակից, ներդրած ջանքերից ամեն անգամ  « մեդալ »  են տալիս, կամ էլ հակառակը՝ չեն գնահատում երեխայի լավ աշխատանքը, միայն ընդգծում են նրա բացթողումները, վստահ լինելով, որ եթե գովեն երեխային, ապա նա երես կառնի, չի ցանկանա ավելին անել։ Շատերը վստահ են, որ փնովելով կխթանեն երեխային և նա ձգտի  անել ավելին։ Մի պահ պատկերացրեք ձեզ նման իրավիճակում, երբ ամողջ օրն աշխատել եք, ջանք ու եռանդ չեք խնայել և օրվա վերջում ձեր ղեկավարը կամ ընտանիքի անդամները չեն գնահատում ձեր կատարած աշխատանքը, միայն նկատում են չարածը, փնովում են թերի գործը, որ երես չտան ու խթանեն մյուս անգամ ավելի լավ անեք։ Ինչպե՞ս կզգաք ձեզ։  Երբ միայն նշվում է երեխայի թերացումները, նա ակամայից կա՛մ անջատում է ուշադրությունը, ներփակվում է, կա՛մ հիասթափվում է՝ մտածելով, որ միևնույնն է ինչ էլ անի, լավ չի ստացվի։ Երբ մարդ (անկախ տարիքից) շարունակ լսում է իր բացթողումների մասին, ապա նրա մոտ կուտակվում է միայն...

Ինչ անել մարդաշատ վայրերում երեխային չկորցնելու համար - 12 կանոն

Վերջերս մամաս պատմեց, թե ինչպես էր առևտի կենտրոնում ականատես եղել մի սրտաճմլիկ տեսարանի․ ծնողները սարսափահար և խուճապահար փնտրում էին իրենց փոքրիկ աղջկան։ Բարեբախտաբար փոքրիկին շուտ գտան։ Ոչ ոք ապահովագրված չէ մարդաշատ վայրերում երեխային կորցնելու ռիսկից։ Որքան էլ լսող և հասկացող երեխա լինի, որքան էլ ուշադիր և հոգատար ծնող ունենա, երբեք չենք իմանա, թե երեխան ինչ կտեսնի, ինչով կհետաքրքրվի ու ինչպես կհեռանա ծնողից։ Շատ դժվար է պատկերացնել մարդաշատ վայրում երեխային տեսադաշտից կորցրած ծնողի հոգեվիճակը, աննկարագրելի խուճապը։ Նույնիսկ մի քանի րոպեն կարող է թվալ հավերժություն։   Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխել մարդաշատ վայրերում երեխային կորցնելը։ Այստեղ հավաքագրել եմ այն կանոնները և քայլերը, որոնց ես հետևում եմ, որոնք կարծում եմ կարող են նվազեցնել երեխային կորցնելու ռիսկը և օգնել շուտ գտնել։ Կարելի է զրուցել երեխայի հետ երբ դեռ հանգիստ և կենտրոնացած է, դեռ ոչինչ չի շեղում նրա ուշադրությունը։ Կարելի է բացատրել մեծահասակի հետ մնալու կարևորությունը, ասել, որ չփախչի, առա...

Ինչպես մեծացնել երեխաներին առանց պիտակների - 9 իրավիճակ

Երևի նկատել եք, թե որքան ենք ակամա պիտակավորում երեխաներին։ Ինչ խելացի ես, գեղեցիկ, ամաչկոտ, համառ, անականջ, անկարգ, անպիտան, ալարկոտ, ինչ արագ ես լուծում մաթեմատիկայի առաջադրանքները կամ ֆիզիկան քո խելքի բանը չէ։ Այս բոլոր պիտակներն անսպասելի հետևանքներ կարող են ունենալ երեխայի զարգացման և ձևավորման, ինչպես նաև ամբողջ կյանքի վրա։  Հաճախ չենք էլ նկատում, որ ծրագրավորում և սահմանափակում ենք երեխաների հնարավորությունները, ընտրությունը, հետաքրքրությունները։ Անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ հանդիպած որոշ անվանակոչումներով և առաջարկել  դրանց փոխարինող  այլընտրանքներ։ Գուցե նկատել եք, որ մի շարք պիտակներ առաջ են գալիս սեռային տարբերություններից, դերերի բաշխումից։ Ցավոք սրտի, դեռ շատ ընտանիքներում, փոքր տարիքից աղջիկներին կամա, թե ակամա լռեցնում են, սահմանափակում են հետաքրքրությունները, մտածելու, ընտրության հնարավորությունը՝ մեծացնելով որպես  « վաղը մյուս օր ուրիշի տուն հարս գնացող, հնազանդ, համեստ աղջիկ » ։ Իսկ տղաների հետ շատ հաճախ նու...

Ինչո՞ւ և ինչպե՞ս հրաժարվել քննադատելուց, ուրիշների բացասական կարծիքներից

Ինձ միշտ հետաքրքրել է` արդյոք կա՞ մի մարդ, ով երբևէ չի քննադատել ո՛չ ինքն իրեն, ո՛չ ուրիշներին։  Քննադատում ենք ամեն ինչ ու ամենքին` ինքներս մեզ, եղանակը (անկախ նրանից շոգ է, թե ցուրտ), հայտնի մարդկանց, թատրոնում դիմացի նստածին, ինքնաթիռում լացող երեխայի ծնողներին, բազմազավակ ընտանիքներին, երեխա ունենալ չցանկացողներին, երեխային պատվաստողին ու չպատվաստողին, պլաստիկ վիրահատոություն անողին ու չանողին, աթեիստին, ագնոստիկին ու կրոնական արժեքներով առաջնորդվողին, հաղորդավարին, տաքսու վարորդին, ուսուցչին, բժշկին, փողոցն անցնողին, լվացքը փռողին, տունը վերանորոգողին, դաշնամուր լարողին, մեր երեխաներին, ծնողներին, հարևաններին, և այլն։ Քննադատում ենք ուրիշ ծնողների Առանձնակի ուշադրության կենտրոնում են ծնողները/խնամակալները։ Տարբեր իրավիճակների դեպքում, երեխա ունեցողները հպարտորեն նշում են, որ իրենք երբեք նման բան չեն արել, իսկ դեռ չունեցողները վստահորեն պնդում են, որ երբեք չեն անի։ Ահա քննադատությունների մի քանի օրինակ՝ - մեկ տարեկան է, դեռ ծծակ են տալիս - մեծ երեխա է, գիշեր...