Skip to main content

Posts

Showing posts with the label judgment

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Կյանքի 4 փուլերը

Երբևէ մտածել ե՞ք կյանքի էտապների, տարբեր սերունդների փոխհարաբերությունների մասին։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե մեծերն ինչո՞ւ հաճախ չեն հասկանում երիտասարդներին, չէ՞ որ նրանք էլ են եղել այդ տարիքում, պետք է որ հիշեն իրենց ու ընբռնումով մոտենան։ Երևի թե Հայրեր և որդիներ թեման միշտ արդիական կլինի։ Շատ մշակույթներում փորձել են սահմանել կյանքի փուլերը և տալ դրանց նկարագրությունները։ Այս անգամ անդրադառնում եմ այս թեմային ու ուզում եմ` մի քիչ շեղվենք մեր առօրյա վիրուսային թեմաներից ու ուսումնասիրենք մեր կյանքի էտապներն ու ավելի գիտակցված կերպով ապրենք։ Ի դեպ, ոմանք կյանքի փուլերն անցնում են շատ սահուն և բնական ձևով, ոմանք էլ երկար մնում են որևէ փուլում և հասնում են վերջին փուլին՝ բաց թողնելով շատ կարևոր միջանկյալ փուլերը։ Որո՞նք են կյանքի 4 փուլերը։  1-ին փուլ։ Կրկնօրինակում Առաջին փուլում նոր ծնված երեխան բնական կարիքները հոգալուց բացի ոչինչ չի կարողանում անել։ Մենք այս փուլում զրոյից սովորում ենք անել ամեն ինչ․ հաղորդակցվել մեզ շրջապատող մարդկանց հետ, ուտել, քայլել, ...

Դասապատրաստում․ ինչպե՞ս օգնել և խթանել երեխային ինքնուրույն անել դասերը

Դասերի վերսկսման նախաշեմին որոշեցի կիսվել դասապատրաստման և տնային աշխատանքների վերաբերյալ իմ մտորումներով, կարծիքով, առաջարկել որոշ քայլեր, որոնք հնարավոր է օգնեն դասապատրաստման գործընթացը դարձնել ավելի սահուն և հաճելի։  Տնային աշխատանքի արդյունավետությունը Նկատե՞լ եք, թե տնային աշխատանքի վերաբերյալ կարծիքները որքան տարաբնույթ են։ Ինձ հանդիպած մանկավարժների մեծամասնությունը բարձր է գնահատում ծնողի ներգրավվածությունը դասապատրաստման ընթացքում, քանի որ երբ ծնողը տեղյակ է երեխայի դասերից, նրա ներգրավվածությունն օգնում է երեխային ավելի պատասխանատվությամբ վերաբերվել դասերին և տնային աշխատանքին։  Մի շարք հոգեբաններ  (օր․` Միխայիլ Լաբկովսկին)  պնդում են, որ ծնողը չպետք է միջամտի երեխայի դասապատրաստման գործընթացին։  Դասապատրաստումն ա ռանց ծնողի հսկողության  երեխային հնարավորություն է տալիս լինել ինքնուրույն, հասկանալ իր պատասխանատվությունը և գիտակցել իր արածի կամ չարածի հետևանքները։ Դպրոցը երեխային պարզապես գիտելիք տալու վայր չէ, այն պատրաստում է երեխային ի...

Ինչո՞ւ և ինչպե՞ս հրաժարվել քննադատելուց, ուրիշների բացասական կարծիքներից

Ինձ միշտ հետաքրքրել է` արդյոք կա՞ մի մարդ, ով երբևէ չի քննադատել ո՛չ ինքն իրեն, ո՛չ ուրիշներին։  Քննադատում ենք ամեն ինչ ու ամենքին` ինքներս մեզ, եղանակը (անկախ նրանից շոգ է, թե ցուրտ), հայտնի մարդկանց, թատրոնում դիմացի նստածին, ինքնաթիռում լացող երեխայի ծնողներին, բազմազավակ ընտանիքներին, երեխա ունենալ չցանկացողներին, երեխային պատվաստողին ու չպատվաստողին, պլաստիկ վիրահատոություն անողին ու չանողին, աթեիստին, ագնոստիկին ու կրոնական արժեքներով առաջնորդվողին, հաղորդավարին, տաքսու վարորդին, ուսուցչին, բժշկին, փողոցն անցնողին, լվացքը փռողին, տունը վերանորոգողին, դաշնամուր լարողին, մեր երեխաներին, ծնողներին, հարևաններին, և այլն։ Քննադատում ենք ուրիշ ծնողների Առանձնակի ուշադրության կենտրոնում են ծնողները/խնամակալները։ Տարբեր իրավիճակների դեպքում, երեխա ունեցողները հպարտորեն նշում են, որ իրենք երբեք նման բան չեն արել, իսկ դեռ չունեցողները վստահորեն պնդում են, որ երբեք չեն անի։ Ահա քննադատությունների մի քանի օրինակ՝ - մեկ տարեկան է, դեռ ծծակ են տալիս - մեծ երեխա է, գիշեր...

Էլեկտրոնային սարքերից երեխայի օգտվելու կանոնները․ ըստ տարիքի, թե՞ ըստ կարիքի

Նոր տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերել է մի շարք լուծումներ և մարտահրավերներ, որոնց մասին նույնիսկ չէինք կարող պատկերացնել։  Անկախ ամեն ինչից մի բան է պարզ, որ մենք այլևս չենք կարող ապրել, աշխատել, հաղորդակցվել, սովորել առանց մեր սիրելի էլեկտրոնային սարքերի։ Այժմ մեծանում է մի սերունդ, որը ծնվել է համակարգչի և համացանցի դարում։ 2001 թ․-ին Մարք Փրենսկին լայն տարածում տվեց  « թվային բնիկներ »  արտահայտությանը, որը բնութագրում է 1980թ․ հետո ծնվածներին։ Որքան էլ խորթ հնչի այս բառակապակցությունը, չենք կարող չընդունել մեր իրականությունը: Ցանկացած երեխայի ձեռքին նոր էլ․ սարք հայտնվելիս նրանք անմիջապես հասկանում են դրա լեզուն, գլխի են ընկնում ինչ կոճակ պետք է սեղմել և ինչ անել։ Ըստ իս, չենք կարող և պետք էլ չի երեխաներին զերծ  պահել նորագույն տեխնոլոգիաներից։ Պարզապես պետք է նրանց առաջնորդել, օրինակ ծառայել, սովորեցնել պատասխանատվությամբ և չափավոր օգտվել էլ․ սարքերից, համացանցից, թվային մեդիայից։  Համացանցում նկատել եմ մի շարք խմբերի, որոշ ծնողն...