Երբևէ մտածել ե՞ք կյանքի էտապների, տարբեր սերունդների փոխհարաբերությունների մասին։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե մեծերն ինչո՞ւ հաճախ չեն հասկանում երիտասարդներին, չէ՞ որ նրանք էլ են եղել այդ տարիքում, պետք է որ հիշեն իրենց ու ընբռնումով մոտենան։ Երևի թե Հայրեր և որդիներ թեման միշտ արդիական կլինի։ Շատ մշակույթներում փորձել են սահմանել կյանքի փուլերը և տալ դրանց նկարագրությունները։ Այս անգամ անդրադառնում եմ այս թեմային ու ուզում եմ` մի քիչ շեղվենք մեր առօրյա վիրուսային թեմաներից ու ուսումնասիրենք մեր կյանքի էտապներն ու ավելի գիտակցված կերպով ապրենք։ Ի դեպ, ոմանք կյանքի փուլերն անցնում են շատ սահուն և բնական ձևով, ոմանք էլ երկար մնում են որևէ փուլում և հասնում են վերջին փուլին՝ բաց թողնելով շատ կարևոր միջանկյալ փուլերը։ Որո՞նք են կյանքի 4 փուլերը։ 1-ին փուլ։ Կրկնօրինակում Առաջին փուլում նոր ծնված երեխան բնական կարիքները հոգալուց բացի ոչինչ չի կարողանում անել։ Մենք այս փուլում զրոյից սովորում ենք անել ամեն ինչ․ հաղորդակցվել մեզ շրջապատող մարդկանց հետ, ուտել, քայլել, ...