Skip to main content

Դաստիարակության դասական 4 տեսակները

Ցանկացած ծնող/խնամակալ ունի երեխա մեծացնելու, դաստիարակելու իր ոճը։ Ոմանց մոտ այն ձևավորվում է ակամա՝ հիմնվելով սեփական ծնողներից ստացած փորձի վրա, իսկ ոմանք էլ երկար ուսումնասիրում, կարդում և գտնում են իրենց բնավորությանը և արժեքներին համապատասխան լավագույն տարբերակը։

Այս անգամ որոշեցի անդրադառնալ դաստիարակության դասական տեսակներին։

Կլինիկական և անձի զարգացման հոգեբան Դայանա Բոմրինդը 1966-1967թ․-ին իր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա ներկայացրեց դաստիարակության 3 տեսակները՝ ավտորիտար (իշխանատենչ), թույլատրող (զիջող) և հեղինակավոր։ Իր ուսումնասիրության հիմքում ընկած էր 2 բաղադրիչ՝ ծնողների արձագանքը երեխայի կարիքների և ծնողների պահանջկոտությունը երեխայի վարքի վերաբերյալ: 

1983թ․ Մաքքոբին և Մարթինն ընդլայնեցին Դ․ Բոմրինդի աշխատանքը և ավելացրին ևս մի տեսակ՝ չներգրավվող տեսակը:

Ավտորիտար 

- ծնողը կենտրոնանում է պատժի, այլ ոչ թե հետևանքները բացատրելու վրա
- հաղորդակցությունը որպես կանոն միակողմանի է, ծնողից դեպի երեխա
- պահանջները չափազանց բարձր են, առանց որևէ ճկունության
- երեխայի զգացմունքները կարևոր չեն

Ավտորիտար ծնողները պնդում են, որ երեխաները կատարեն իրենց հրահագները առանց հարցեր տալու, իսկ եթե նույնիսկ հարցեր են առաջանում, ապա ծնողի պատասխանը սովորաբար լինում է «որովհետև ես էդպես ասացի, էդպես է ու վերջ»«քեզ ինչպես ասում եմ, այնպես արա»։ 
Երեխան պետք է ենթարկվի ծնողին, իսկ եթե չանի՝ կպատժվի։ 
Երեխային հնարավորություն չի տրվում ինքնուրույն մտածել և վերլուծել։ Սխալվելու դեպքում երեխային ոչ թե սովորեցնում են մյուս անգամ ինչպես կատարել լավ ընտրություն, այլ պատժում են։ Արդյունքում այդ փորձից երեխան ոչ մի դրական դաս չի քաղում։ 
Նման ոճի արդյունքում հաճախ երեխան կարող է դառնալ ենթարկվող, ագրեսիվ, ցածր ինքնագնահատականով անձ, հնարավոր է ունենա շփման խնդիրներ։

Թույլատրող 

- ծնողը սահմանում է քիչ կանոններ և հաճախ հետևողական չի լինում
- կարգապահական ոչ մի միջոցներ չեն կիրառվում
- հաղորդակցումը շատ քիչ է և թույլ
- երեխայից ակնկալիքները և պահանջները քիչ են

Թույլատրող ծնողները, որպես կանոն քիչ են ուղղություն տալիս՝ հիմանականում որոշումները թողնելով երեխայի հայեցողության վրա։ Միջամտում են միայն լուրջ խնդիրների դեպքում։
Նման ծնողները չեն ուղղորդում երեխային և հեղինակություն չեն երեխայի համար։ Հաճախ երեխաներն ուրիշ մեծահասակների են դիմում խորհրդի համար։ 
Կարգապահական կանոնների բացակայության հետևանքով երեխաները խնդիրներ են ունենում այլ հաստատությունների կանոններին չհետևելու պատճառով։
Երեխաները հաճախ ունենում են առողջական խնդիրներ ատամների, քաշի հետ կապված, քանի որ ծնողը թույլատրում է ուտել որքան, երբ և ինչ ցանկանան, կարող են լինել եսակենտրոն, ունենալ թույլ ինքնակառավարում։


Չներգրավվող

- ծնողը չի սահմանում և չի օգտագործում ոչ մի կոնկրետ կարգապահական կանոն
- երեխայի հետ հաղորդակցումը գրեթե բացակայում է
- երեխայից ակնկալիքները և պահանջները գրեթե բացակայում են

Չներգրավվող ծնողները հաճախ տեղյակ չեն իրենց երեխաներից, թե որտեղ են, ինչով են զբաղված, ում հետ են։ Հաճախ երեխան զուրկ է ծնողական ուշադրությունից և խնամքից։
Ծնողն առանց հոգալու երեխայի կարիքները, կարծում է, որ երեխան ինքն իրեն պետք է մեծանա։
Երբեմն ծնողն անտարբեր է իր հոգեկան և ֆիզիկական առողջական վիճակից ելնելով, իսկ որոշ դեպքերում անտեղյակության պատճառով․ պարզապես չգիտի ինչ  պետք է անել երեխայի հետ։ 
Նման ծնողների երեխաները կարող են ունենալ կախյալության հակում, դպրոցում առաջադիմության, վարքի խնդիրներ, ցածր ինքնագնահատական, իրենց զգալ չսիրված։


Հեղինակավոր

ծնողը սահմանում է կարգապահական հստակ կանոններ
- հաճախ է շփվում և հաղորդակցվում երեխայի հետ 
- ծնողը հոգում է երեխայի կարիքները
- երեխայի առաջ դնում է պարզ և բարձր ակնկալիքներ ու պահանջներ

Ի տարբերություն ավտորիտար ծնողների, հեղինակավոր ծնողները պատրաստ են լսել իրենց երեխաներին։ Ուշադիր են նրանց զգացմունքների հանդեպ, ընդունում են երեխայի ապրումներն առանց անմիջապես լռեցնելու։ Սահմանում են կանոններ, որոնք խախտելու դեպքում կամ սխալվելու պարագայում ոչ թե ամոթանք են տալիս կամ ֆիզիկական/բանավոր բռնություն են կիրառում, այլ օգտագործում են այդ իրավիճակները՝ սովորեցնելով հետևանքների և խնդիրների մասին։ Սովորեցնում են ինքնուրույն մտածել և կրել պատասխանատվություն սեփական գործողությունների համար։ «Ես շատ հիասթափված եմ քեզնից», «ամո՛թ քեզ» արտահայտությունների փոխարեն ասում են «Ի՞նչ կարելի է անել մյուս անգամ, որ նման իրավիճակում չհայտնվես»։ Ծնողը ոչ թե փորձում է իրեն ենթարկեցնել կամ կառավարել երեխային, այլ սովորեցում է նրան կառավարել ինքն իրեն, սեփական ապրումները։
Նման ծնողների երեխաները հաճախ ունենում են բարձր առաջադիմություն, բարձր ինքնարժեք, լինում են ինքնավստահ, անկախ, քիչ են ունենում մտավոր առողջական խնդիրներ։


Մաքքոբի և Մարթին դաստիարակության 4 տեսակները
ԴԲոմրինդի դաստիարակության 3 տեսակները
պահանջկոտ
չպահանջկող
արձագանքող
հեղինակավոր
թույլատրող
չարձագանքող
ավտորիտար
չներգրավվող

Շփվելով տարբեր մարդկանց հետ սովորում ենք ինչպես դաստիարակել կամ ինչպես չվարվրել մեր երեխաների հետ։ Հանդիպելով տարբեր ազգերի և մշակույթ կրող մարդկանց հետ համոզմունքս խորացավ, որ այս դասական ոճերից բացի կան բազմաթիվ հին ու նոր դաստիարակության այլ ոճեր (գուցե դրանց անդրադառնամ առանձին գրառման շրջանակում)։

Կարծում եմ փոքր-ինչ դժվար է ընտրել դաստիարակության միայն մեկ տեսակը։ Գուցե մեկի համար մի ձևն է ընդունելի, մյուսի համար՝ մի քանիսի խառնուրդը։ Եթե ծնողները լսեն և հետևեն բոլոր լսած և կարդացած գրքերի խորհուրդներին, ապա շատ դժվար կդառնա երեխայի և ծնողի կյանքը։ Իմ կարծիքով, որ տարբերակն էլ որ ընտրենք, պետք է դրա հիմքում լինի հարգանքը։  Ինձ համար երեխա մեծացնելը ճշգրիտ գիտություն չէ, ավելի շատ արվեստ է և երեխայի զարգացման ամեն փուլի ընթացքում պետք է ճկուն լինել, քանի որ ամեն ինչ շատ արագ է փոխվում և մենք պետք է հասցնենք արագ արձագանքել մեր շուրջը կատարվող փոփոխություններին, երեխաների և մեր կարիքներին։ 

Իսկ ո՞րն է Ձեզ համար դաստիարակման ամենարդյունավետ ոճը։

Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...