Skip to main content

Posts

Showing posts with the label kids safety

Ինչպե՞ս պատրաստվենք այս ուս․ տարվա համար

Այնցալ տարի գրառում էի կատարել, թե ինչպես կարելի է օգնել երեխային դասապատրաստման ժամանակ, ինչ պայմաններ կարելի է ստեղծել, իսկ այս տարի ինձ համար այլ առաջնային թեմաներ կան։ 2020-2021թթ․ ուսումնական տարին բավականին կտարբերվի նախորդներից ու անպայման որպես հիշեցում ուզում եմ նշել, որ որքան էլ դժգոհ լինենք դպրոցի ու դասերի հետ կապված մի շարք որոշումներից (գուցե կուզեիք դասերը տնից լինեին հեռավար կամ կուզեիք երեխաները ֆիզիկապես գնային դպրոց, կուզեիք դիմակ դնեին կամ չդնեին, և այլն), ուշադիր լինենք, որ մեր դժգոհությունները, սուր քննադատությունները երեխաների մոտ չարտահայտենք, քանի որ նրանք արդեն իսկ այս ամենից շփոթված են ու ակնկալում են մեզնից կայունություն և հաստատում, որ ամեն ինչ լավ է լինելու։  Կարծում եմ ավելի արդյունավետ կլինի եթե երեխաներին քաջալերենք, ասենք որ թեկուզ չգիտենք, թե ինչ կլինի հետո, ինչպես կկազմակերպվեն դասերը մի քանի ամսից, վստահեցնենք, որ այս ամենը ժամանակավոր է։ Այս ուսումնական տարվա պահանջները չեն կարող լինել անցյալ տարվա նման։ Ըստ իս, այս տարի առաջնային տեղ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Ինչ անել մարդաշատ վայրերում երեխային չկորցնելու համար - 12 կանոն

Վերջերս մամաս պատմեց, թե ինչպես էր առևտի կենտրոնում ականատես եղել մի սրտաճմլիկ տեսարանի․ ծնողները սարսափահար և խուճապահար փնտրում էին իրենց փոքրիկ աղջկան։ Բարեբախտաբար փոքրիկին շուտ գտան։ Ոչ ոք ապահովագրված չէ մարդաշատ վայրերում երեխային կորցնելու ռիսկից։ Որքան էլ լսող և հասկացող երեխա լինի, որքան էլ ուշադիր և հոգատար ծնող ունենա, երբեք չենք իմանա, թե երեխան ինչ կտեսնի, ինչով կհետաքրքրվի ու ինչպես կհեռանա ծնողից։ Շատ դժվար է պատկերացնել մարդաշատ վայրում երեխային տեսադաշտից կորցրած ծնողի հոգեվիճակը, աննկարագրելի խուճապը։ Նույնիսկ մի քանի րոպեն կարող է թվալ հավերժություն։   Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխել մարդաշատ վայրերում երեխային կորցնելը։ Այստեղ հավաքագրել եմ այն կանոնները և քայլերը, որոնց ես հետևում եմ, որոնք կարծում եմ կարող են նվազեցնել երեխային կորցնելու ռիսկը և օգնել շուտ գտնել։ Կարելի է զրուցել երեխայի հետ երբ դեռ հանգիստ և կենտրոնացած է, դեռ ոչինչ չի շեղում նրա ուշադրությունը։ Կարելի է բացատրել մեծահասակի հետ մնալու կարևորությունը, ասել, որ չփախչի, առա...

Էլեկտրոնային սարքերից երեխայի օգտվելու կանոնները․ ըստ տարիքի, թե՞ ըստ կարիքի

Նոր տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերել է մի շարք լուծումներ և մարտահրավերներ, որոնց մասին նույնիսկ չէինք կարող պատկերացնել։  Անկախ ամեն ինչից մի բան է պարզ, որ մենք այլևս չենք կարող ապրել, աշխատել, հաղորդակցվել, սովորել առանց մեր սիրելի էլեկտրոնային սարքերի։ Այժմ մեծանում է մի սերունդ, որը ծնվել է համակարգչի և համացանցի դարում։ 2001 թ․-ին Մարք Փրենսկին լայն տարածում տվեց  « թվային բնիկներ »  արտահայտությանը, որը բնութագրում է 1980թ․ հետո ծնվածներին։ Որքան էլ խորթ հնչի այս բառակապակցությունը, չենք կարող չընդունել մեր իրականությունը: Ցանկացած երեխայի ձեռքին նոր էլ․ սարք հայտնվելիս նրանք անմիջապես հասկանում են դրա լեզուն, գլխի են ընկնում ինչ կոճակ պետք է սեղմել և ինչ անել։ Ըստ իս, չենք կարող և պետք էլ չի երեխաներին զերծ  պահել նորագույն տեխնոլոգիաներից։ Պարզապես պետք է նրանց առաջնորդել, օրինակ ծառայել, սովորեցնել պատասխանատվությամբ և չափավոր օգտվել էլ․ սարքերից, համացանցից, թվային մեդիայից։  Համացանցում նկատել եմ մի շարք խմբերի, որոշ ծնողն...