Skip to main content

Ինչպե՞ս մեծացնել գրքասեր երեխա

Իմ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ երեխայի մոտ գրքերի հանդեպ հետաքրքրությունը կարելի է առաջացնել վաղ հասակից։ Որքան շուտ շրջապատենք երեխաներին գրքերով, այնքան հեշտ նրանց մոտ կառաջանա գրքերի հանդեպ սեր և կարդալու ցանկությունը։ 
Իմ կարծիքով էական չէ, թե որքան շուտ կսկսի կարդալ, այլ կարևոր է երեխայի հետաքրքրությունը դեպի գրքերը։

Վերջին ժամանակաշրջանում շատ նկատելի է ծնողների մղումը երեխաներին ամեն ինչ սովորեցնել ավելի շուտ քան նրանք ուզում են կամ պատրաստ են ընկալել։  

Նախադպրոցական տարիքում երեխային պետք չէ ստիպել կարդալ սովորել եթե չի ուզում։ Պետք է նա ունենա կարդալ սովորելու ներքին մղում և հետաքրքրություն։ Եթե երեխան չի ցանկանում ու նրան շարունակ ստիպեն, ապա դա նրան ավելի կխանգարի և երեխան կհակադրվի։

Եթե նախադպրոցական երեխան ինքն է կարդալ սովորել ուզում, ապա մի մերժեք և օգնեք ճանաչել տառերը և սովորել կարդալ։ 

Ահա մի քանի քայլ, որոնք կօգնեն երեխային դառնալ գրքասեր։

1. Կարևոր է երեխայի համար բարձրաձայն հեքիաթ պատմել, գիրք կարդալ ամեն օր հենց վաղ հասակից։ Խոսող երեխաներին կարդալուց հետո կարելի է հարցեր տալ հերոսների, գործողությունների, իրադարձությունների, դեպքերի հաջորդականության մասին։ Գրքի մասին զրույցը կօգնի ծնողին հասկանալ, թե որքանով ընկալեց պատմությունը, ինչ հասկացավ, ինչը դուր եկավ։

2. Փոքր տարիքում նախապատվություն տվեք հաստ կազմով, հաստ էջերով գրքերին, որպեսզի երեխան վերցնի, ուսումնասիրի, եթե բերանը դնի՝ գիրքը դիմանա փոքրիկի փորձություններին։ Փոքրիկ երեխաների համար սովորաբար ծնողներն են ընտրում գրքերը։ Ավելի մեծ երեխաներին պետք է օգնել գտնի իրեն հետաքրքրող թեման, ժանրը։ Երբեմն ծնողներին թվում է, որ պետք է կոնկրետ ինչ որ թեմայով գրքեր ընտրել, որը կզարգացնի, բայց պարտադիր չէ ամեն ընտրած գիրքը զարգացնի։ Եթե երեխան ունի սիրելի մուլտֆիլմ և ուզում է ունենալ դրա հերոսներով գիրք, ապա պետք չէ մերժել։
Կարևորն այն է, որ երեխան ցանկանա գիրքը վերցնել և ժամանակ անցկացնել։ 

3․ Գիրք կարդալը պետք է կրի մշտական բնույթ։ Այն պետք է լինի օրվա հաճելի զբաղմունքներից մեկը, հանգիստ մթնոլորտում, առանց շեղող հանգամանքների:

4.  Երեխային կարելի է հաճախ տանել գրադարան, գրախանութ։ Այս երկու վայրերն էլ նրան կօգնեն հասկանալ և գնահատել գրքերի արժեքը, հարգել այդ վայրերի կանոնները և տեսնել գրքասեր այլ մարդկանց, ովքեր կիսում են գրքի նկատմամբ հետաքրքրությունը։ Գրադարանից օգտվելով կսովորեն խնամքով վարվել ուրիշի ապրանքի հետ, կսովորեն որ ամեն բան չէ ինչ ցանկանան կարող են ունենալ, պատասխանատվությամբ ժամանակին վերադարձնել ուրիշի գիրքը տիրոջը։ Իսկ գրախանութում կկարողանան ընտրել այն գրքերը, որոնք կցանկանան ունենալ և պահել ընդմիշտ։ 

4. Կարելի է գտնել այնպիսի գրադարաններ կամ գրախանութներ, որոնք կազմակերպում են հեքիաթի ժամեր երեխաների համար։ Երեխան կսովորի լսել, ուշադրություն դարձնել, հասկանալ ծնողից բացի այլ մեծահասակների խոսքը։ Նա հնարավորություն կունենա ծանոթանալ այլ հեղինակների և ստեղծագործությունների հետ, որոնք գուցե տանը չունի։

5․ Եթե երեխան ունի սիրելի գիրք, որը խնդրում է իր համար կարդալ հազար անգամ, ապա լավ կլինի ծնողը կարդա հազար անգամ։ Գիտեմ շատ դժվար է նույն բանը անդադար կարդալ, բայց դա օգնում է երեխային մտապահել պատմությունը, հարստացնել բառապաշարը, ճանաչել տառերը, բառերը, հասկանալ լեզի կառուցվածքը։ Եթե խոսող երեխա է, ապա լավ կլինի ծնողը նախադասության սկիզբը կարդա ու սպասի, որ երեխան շարունակի պատմել, կարդալ։

6. Գրքերը, պատմվածքներն երեխայի մոտ կարեկցանք են առաջացնում հերոսների նկատմամբ, հասկանում են վատ արարքները կամ լավ գործողությունները, օգնում են հասկանալ խնդիրները և առաջարկել լուծումներ։ Գրքերն օգնում են երեխային աշխարհին նայել ուրիշի աչքերով։ 

7․ Լավ կլինի երեխայի համար կարևոր իրադարձությունների, ծննդյան տոնի, Նոր Տարվա նվերների մեջ լինեն նաև գրքեր։ Հետագայում եթե երեխային հարցնեն ինչ նվեր կուզի ստանալ, գուցե գիրքը լինի նրա համար ցանկալի իրերի ցուցակում։

8. Երևի թե գրքասեր երեխա մեծացնելու համար ամենամեծ նշանակություն ունեցող հանգամանքներից մեկն է սեփական օրինակը։ Երեխան պետք է ծնողին տեսնի գիրքը ձեռքին: Եթե ծնողը գիրք գնելիս կամ գրադարանից վերցնելիս ցույց տա իր ոգևորությունը տվյալ գրքի հանդեպ, ապա ծնողի վերաբերմունքը գրքի հանդեպ երեխային ավելի շատ բան կասի, քան նրա խոսքերը։ Եթե երեխան տեսնի ծնողների գրապահարաները և դրանցից հաճախ օգտվելը, ապա նրա մոտ վաղ թե ուշ հետաքրքրություն կառաջանա դեպի գրքերը։ Հուսով եմ, որոշ ընտանիքնում գրքերով լինի գրապահարանը գեղագիտական տեսանկյունից բացի նաև ճիշտ նպատակին կծառայի և մենք կունենանք գրագետ և կարդացած սերունդ։


Ի դեպ, անձնական գրադարան ունենալու վերաբերյալ ավստրալացի և ամերիկացի հետազոտողների մի խումբ (Ջոան Սիկորա, Մարիա Էվանս, Ջոնաթան Քելլի) կատարել է մի հետազոտական աշխատանք, որի արդյունքներն ինձ համար բավականին հետաքրքիր էին և սպասելի։

«Գիտական մշակույթ․ 31 երկրներում դեռահասության ընթացքում ինչպես են գրքերը նպաստում չափահասության ժամանակ գրաճանաչությանը, թվաճանաչությանը, տեխնոլոգիական գրագիտությանը» աշխատության հեղինակները 2011-2015 թթ․ ընթացքում ուսումնասիրել են 160.000 չափահասների։ Ըստ այս աշխատության, այն դեռահասները, որոնք ապրում են ընտանիքներում որտեղ անձնական գրադարանում մոտավորապես կա 80 գիրք, հետագայում չափահասության ժամանակ միջինում ունենում են ավելի բարձր գրագիտության մակարդակ քան դրանից պակաս գրքեր ունեցող ընտանիքներում մեծացող դեռահասները (https://bit.ly/2BGdQAC

Այս հետազոտական աշխատանքի հեղինակները նաև եկել են այն եզրահանգմանը, որ այն միջնակարգ կրթությամբ չափահասները, ում ծնողական տանը եղել է առնվազն 80 գիրք, ունեն նույն թվային և տեխնոլոգիական գրագիտության մակարդակը, ինչ որ դրանից քիչ գրքեր ունեցող ընտանիքում մեծացած բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ 

Տեխնոլոգիապես զարգացած և գերհագեցած ժամանակաշրջանում գրքի հանդեպ սեր արթնանցնելն ու պահելը բավականին մեծ մարտահրավեր է դարձել ծնողների և դասավանդողների համար։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով եթե ծնողի համար որևէ բան կարևոր է և եթե երեխայի համար ստեղծի բարենպաստ պայմաններ, ապա ամեն ինչի հնարավոր է հասնել։



Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...