Skip to main content

Posts

Showing posts with the label Ամանոր

Ձմեռ Պապի մասին

Ամանորյա տոներին ընդառաջ շատ երեխաներ նամակներ են գրում Ձմեռ Պապին, մեծ հույսով սպասում ամանորյա հրաշքին ու խնդրած նվերներին, իսկ որոշները սկսում եմ հարցեր տալ, կասկածել նրա գոյության մասին, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է մեկ գիշերվա ընթացքում հասցնում բոլորին նվեր տալ, ինչ գիտի` ով է իրեն լավ պահել, ով՝ վատ, ինչպես է սահնակով ու եղջերուներով թռչում, և այլն։ Հաճախ էլ համադասարանցիները կամ մեծ երեխաներն են նրանց բացատրում ու ապացուցում, որ Ձմեռ Պապ չկա։)  Որոշ երեխաներ շատ ծանր են տանում իրենց բացահայտումը ոչ թե նրա համար, որ Ձմեռ Պապ գոյություն չունի, այլ, որ իրեն այսքան տարի շարունակ խաբել են։  Երբեմն ծնողները պատրաստ չլինելով նման քննարկմանը, սկսում են թեման փոխել կամ համոզել, որ հաստատ կա, չհավատան ուրիշ երեխաների։  Կան նաև ծնողներ ովքեր ի սկզբանե ավանդույթը չեն դարձնում Ձմեռ Պապից նվեր անելը, ներկայացնում են որպես հեքիաթային կերպար ու համարում են, որ պետք չի երեխային խաբել։  Ինչպե՞ս երևակայական աշխարհից իրականություն անցումը սահուն դարձնել Եթե երեխան ...

Ինչպե՞ս ընտրել ամանորյա նվերներ երեխաների համար․ 4 նվերի կանոն

Տոներն արդեն մոտենում են և ծնողները փորձում են ևս մեկ տարի հիշարժան դարձնել իրենց երեխաների համար։ Որոշ երեխաներ մտածում են ինչ խնդրել Ձմեռ Պապիկից, ոմանք՝ ծնողներից, իսկ որոշները նույնիսկ հույս չունեն, որ որևէ նվեր կստանան։ Տարեցտարի կարծես դժվարանում է երեխաների համար նվերներ ընտրելը։ Երբ փոքր էինք, մեզ համար մեր ծնողներն ընտրում էին այն ինչի կարիքն ունեինք կամ ինչ կկարողանային հայթայթել, իսկ այսօր երեխաները գրեթե ոչնչի կարիք չունեն, այսինքն՝ երբ որևէ բանի կարիք կա՝ անմիջապես ձեռք ենք բերում, չենք սպասում հատուկ առիթի։ Նվերների ընտրության համար մի հետաքրքիր մոտեցման հանդիպեցի մի քանի շաբաթ առաջ,  որը մտածելու տեղիք տվեց և որի մասին ուզում եմ պատմել։  Մեր թաղամասում մամաների ակումբ կա, որի վերջին հանդիպումը նվիրված էր խաղալիքների և գրքերի փոխանակմանը։ Այսինքն, այն գրքերը և խաղալիքները, որոնք այլևս հետաքրքիր չեն երեխաներին, չեն օգտագործում, տանում ենք և փոխանակում ենք մյուս մամաների բերած իրերի հետ, իսկ մնացած չընտրված իրերը հյուրընկալողը տանում է որևէ բարեգործակ...