Այս օրերին մտաբերեցի հոգեբանական տրավմայի տեսակներից մեկը, որը կարծում եմ լիարժեք նկարագրում է շատերի ներկայիս վիճակը։ Ի՞նչ է անորոշ կորուստը։ Մոտ 50 տարի առաջ այս եզրույթի մասին առաջին անգամ ուսումնասիրել ու աշխատություններ է գրել Փոլին Բոսսը։ Եկեք քննարկենք անորոշ կորստի երկու տեսակները։ Անորոշ կորուստը կարող է վերաբերել ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստներին։ Առաջին տեսակի օրինակներ կարող են լինել կոմայի մեջ գտնվելու վիճակը, ուղեղի վնասվածքի պատճառով հիշողության կորուստը կամ տարիքի հետ առաջացած դեմենցիան (dementia)։ Այս վիճակներում գտնվողի հարազատների մոտ առաջանում է անորոշ կորստի զգացում։ Այսինքն՝ ընտանիքի սիրելի անդամը ֆիզիկապես կա, ողջ է, սակայն նրա հետ հաղորդակցումը, կապը սկսում է աստիճանաբար թուլանալ կամ կտրուկ ընդհատվել։ Պատերազմից հետո մենք գիտակցում ենք, որ մի շարք տարածքներ, հողեր ֆիզիկապես կան, գոյություն ունեն, բայց այլևս մերը չեն։ Տեղահան եղած մարդիկ ովքեր գիտեն իրենց տները, պարտեզները, ծառերը կան, բայց դրանք այլևս իրենց չեն պատկանում, չեն կարող գնալ ե...