Երեխա մեծացնելու և դաստիարակելու մասին խորհուրդ կարելի է փնտրել և ստանալ (երբեմն առանց հարցնելու ստանալ) բազմաթիվ աղբյուրներից՝ մանկաբույժից, ծնողներից, ընկերներից, համացանցից։ Ինձ համար ևս մի շատ կարևոր և արժեքավոր աղբյուր է գիրքը, որից կարելի է ստանալ անհրաժեշտ համակարգված տեղեկատվություն։ Ես չեմ սահմանափակվում միայն սերնդեսերունդ փոխանցված գիտելիքներով ու մոտեցումներով․ ինձ նաև շատ հետաքրքիր է՝ աշխարհի մյուս կողմերում ինչպես են մարդիկ լուծում երեխա մեծացնելու առօրյա խնդիրները։ Այսօր երեխաներին վերաբերող գրքերը բազմաթիվ են։ Կարելի է գտել գրքեր ըստ տարիքի, ազգային մոտեցումների, դաստիարակության տեսակի ։ Այս գրառման շրջանակում ներկայացնում եմ անգլալեզու այն գրքերը, որոնք մեծապես ազդել են իմ մտածելակերպի և մոտեցումների վրա։ 1. Երեխայի զարգացող միտքը խթանող 12 ռազմավարություններ The Whole-Brain Child: 12 Revolutionary Strategies to Nurture Your Child's Developing Mind Authors: Daniel J. Siegel, Tina Payne Bryson Այս գիրքը խորհուրդ եմ տալիս ...