Skip to main content

Posts

Showing posts with the label books

Ի՞նչ գրքեր կարդալ երեխայի (նաև ծնողի) զարգացման մասին - մաս 1

Երեխա մեծացնելու և դաստիարակելու մասին խորհուրդ կարելի է փնտրել և ստանալ (երբեմն առանց հարցնելու ստանալ) բազմաթիվ աղբյուրներից՝ մանկաբույժից, ծնողներից, ընկերներից, համացանցից։ Ինձ համար ևս մի շատ կարևոր և արժեքավոր աղբյուր է գիրքը, որից կարելի է ստանալ անհրաժեշտ համակարգված տեղեկատվություն։ Ես չեմ սահմանափակվում միայն սերնդեսերունդ փոխանցված գիտելիքներով ու մոտեցումներով․ ինձ նաև շատ հետաքրքիր է՝ աշխարհի մյուս կողմերում ինչպես են մարդիկ լուծում երեխա մեծացնելու առօրյա խնդիրները։  Այսօր երեխաներին վերաբերող գրքերը բազմաթիվ են։ Կարելի է գտել գրքեր ըստ տարիքի, ազգային մոտեցումների, դաստիարակության տեսակի ։ Այս գրառման շրջանակում ներկայացնում եմ անգլալեզու այն գրքերը, որոնք մեծապես ազդել են իմ մտածելակերպի և մոտեցումների վրա։  1. Երեխայի զարգացող միտքը խթանող  12 ռազմավարություններ The Whole-Brain Child: 12 Revolutionary Strategies to Nurture Your Child's Developing Mind Authors: Daniel J. Siegel, Tina Payne Bryson Այս գիրքը խորհուրդ եմ տալիս ...

Ինչպե՞ս ընտրել ամանորյա նվերներ երեխաների համար․ 4 նվերի կանոն

Տոներն արդեն մոտենում են և ծնողները փորձում են ևս մեկ տարի հիշարժան դարձնել իրենց երեխաների համար։ Որոշ երեխաներ մտածում են ինչ խնդրել Ձմեռ Պապիկից, ոմանք՝ ծնողներից, իսկ որոշները նույնիսկ հույս չունեն, որ որևէ նվեր կստանան։ Տարեցտարի կարծես դժվարանում է երեխաների համար նվերներ ընտրելը։ Երբ փոքր էինք, մեզ համար մեր ծնողներն ընտրում էին այն ինչի կարիքն ունեինք կամ ինչ կկարողանային հայթայթել, իսկ այսօր երեխաները գրեթե ոչնչի կարիք չունեն, այսինքն՝ երբ որևէ բանի կարիք կա՝ անմիջապես ձեռք ենք բերում, չենք սպասում հատուկ առիթի։ Նվերների ընտրության համար մի հետաքրքիր մոտեցման հանդիպեցի մի քանի շաբաթ առաջ,  որը մտածելու տեղիք տվեց և որի մասին ուզում եմ պատմել։  Մեր թաղամասում մամաների ակումբ կա, որի վերջին հանդիպումը նվիրված էր խաղալիքների և գրքերի փոխանակմանը։ Այսինքն, այն գրքերը և խաղալիքները, որոնք այլևս հետաքրքիր չեն երեխաներին, չեն օգտագործում, տանում ենք և փոխանակում ենք մյուս մամաների բերած իրերի հետ, իսկ մնացած չընտրված իրերը հյուրընկալողը տանում է որևէ բարեգործակ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Դաստիարակել երեխային սեփական օրինակով — 11 իրավիճակ

Երեխայի խնամքի, դաստիարակության վերաբերյալ բազում գրքեր, տարբեր մշակույթների, հեղինակների ու տարբեր լեզուներով գրականություն կարելի է գտնել։ Ընթերցածս ամեն գրքից, հոդվածից և կարծիքից մի կարևոր բան հասկացա` չկա անթերի դաստիարակության, կատարյալ ծնող լինելու բանաձև. չկա կատարյալ ծնող։ Ոչ ոք չի խոստանում, որ երեխա խնամելը հեշտ է լինելու։ Ամեն ոք, հենվելով իր արժեհամակարգի վրա, ինքն է որոշում, թե որն է իր ու իր ընտանիքի համար երեխային մեծացնելու և խնամելու լավագույն մոտեցումը։ Դաստիարակության համար պետք չէ մոգոնել արհեստական լուծումներ և մեթոդներ։ Երեխաները նայում, լսում, զգում և ընդօրինակում են իրենց շրջապատող մարդկանց։ Պարզապես պետք է ապրել այնպես, որ երեխաները, մեծահասակներին հետևելով, այնպիսի սովորություններ ձեռք չբերեն, որոնցից հետագայում դժվար կլինի ազատվել։ Ամպագոռգոռ հրահանգների, քննադատությունների տարափը չպետք է տեղա երեխաների գլխին։ Անկախ տարիքից՝ ցանկացած դիտողություն պետք է ուղեկցվի պարզ և խոսքին համապատասխանող գործողություններով։ Բերեմ մի քանի օրինակ և այլընտրանքները...