Skip to main content

Գովեստը երեխային խթանում է, թե՞ խաթարում

Նկատել եմ, որ մեր օրերում երեխաներին կամ չափից շատ են գովաբանում, անկախ երեխայի կատարած աշխատանքի որակից, ներդրած ջանքերից ամեն անգամ «մեդալ» են տալիս, կամ էլ հակառակը՝ չեն գնահատում երեխայի լավ աշխատանքը, միայն ընդգծում են նրա բացթողումները, վստահ լինելով, որ եթե գովեն երեխային, ապա նա երես կառնի, չի ցանկանա ավելին անել։ Շատերը վստահ են, որ փնովելով կխթանեն երեխային և նա ձգտի  անել ավելին։

Մի պահ պատկերացրեք ձեզ նման իրավիճակում, երբ ամողջ օրն աշխատել եք, ջանք ու եռանդ չեք խնայել և օրվա վերջում ձեր ղեկավարը կամ ընտանիքի անդամները չեն գնահատում ձեր կատարած աշխատանքը, միայն նկատում են չարածը, փնովում են թերի գործը, որ երես չտան ու խթանեն մյուս անգամ ավելի լավ անեք։ Ինչպե՞ս կզգաք ձեզ։ 

Երբ միայն նշվում է երեխայի թերացումները, նա ակամայից կա՛մ անջատում է ուշադրությունը, ներփակվում է, կա՛մ հիասթափվում է՝ մտածելով, որ միևնույնն է ինչ էլ անի, լավ չի ստացվի։

Երբ մարդ (անկախ տարիքից) շարունակ լսում է իր բացթողումների մասին, ապա նրա մոտ կուտակվում է միայն բացասական փորձը և հաջորդ անգամ նման իրավիճակում հայտնվելիս հիշում է իր ձախողումները, խուսափում է նոր քայլերից, որ սխալներ չգործի։  

Պետք է երեխային փոքր տարիքից օգնել պաշարել դրական փորձ, որ հաջորդ անգամ ցանկացած գործ անելիս հիշի իր նախորդ հաջողություններն և ինքնավստահ զգալով կրկին փորձի, մի քայլ առաջ գնա, ռիսկի դիմի, չվախենա պարտությունից, ձախողումից և հիասթափություններից։

Նոր քայլել սովորող երեխայի ամեն կատարած փոքր քայլի համար գովում ենք, քաջալերում։ Երբ ընկնում է չենք ասում «նորից ընկավ, լավ չի քայլում, գուցե քայլելն իր խելքի բանը չի»։ Հավատում ենք նրա ուժերին, ոգևորում, գրկում և վստահեցնում ենք, որ մյուս անգամ ավելի լավ կստացվի։

Իսկ ինչո՞ւ ենք երեխայի մեծանալուց հետո նկատում միայն նրա արարքների թերություններն ու վատ գործողությունները։ Իմ կարծիքով միայն թերություններ տեսնելը և ընդգծելը սովորություն է, որը գալիս է ծնողներից, ովքեր էլ իրենց փորձը ստացել են իրենց ծնողներից։ Ակամա այդ սովորությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ Իսկ ինչո՞ւ ընդհատել այդ շղթան։ Չէ՞ որ այդ մոտեցումն աշխատել է։ Գուցե աշխատել է, բայց արդյոք այն միակ արդյունավետ տարբերակն է։

Ոմանց մտավախությունն է, որ գովելով երեխային «կփչացնեն»։ Իսկ իմ կարծիքով երեխան ոչ թե կփչանա հիմնավորված գովեստի խոսքերից, այլ՝ չափից շատ խաղալիքներից, էլեկտրոնիկայի անսահմանափակ օգտագործումից, ուշադրության, սիրո և հարգանքի պակասից։

Ի՞նչպես ճիշտ գովել

- Նախքան երեխային գովելը, մտածեք, իսկ դուք ավելի հաճախ նկատում եք ձեր հաջողած գործերը, թե՞ անդադար մտովի տանջվում եք ձեզ մոտ չստացված, չավարտած աշխատանքների համար։
Նախ և առաջ սովորեք գնահատել ձեր արած աշխատանքը, որպես ծնող, աշխատակից, ընտանիքի անդամ, ընկեր, հասարակության մասնիկ։ Այն կօգնի ձեզ տեսնել դրականը և դուք կսկսեք տեսնել, գնահատել նաև ուրիշների լավ աշխատանքը, փոքր ու մեծ հաջողությունները։ Եթե մի ոլորտում ձեզ մոտ մի բան լավ չի ստացվում, մի՛ կենտրոնացեք միայն դրա վրա, մի՛ հիասթափվեք։ Մի՛ կապեք ձեր եսը միայն այդ կողմի հետ։ Դուք միայն մեկ գիծը չունեք։ Պատկերացրեք ձեզ որպես «բազմանիստ երկրաչափական մարմին»։ Հիշեք ձեզ մոտ ստացվող մյուս կողմերը և դրանցով օգնեք ուժեղացնել զարգացման կարիք ունեցող կողմը։

- Պետք է գնահատել երեխայի ներդրած ջանքերը։ Նախքան երեխային ասելը, թե ինչը լավ չի արել, կարելի է մատնանշել նրա փոքրիկ հաջողությունները։ Ցույց տվեք, որ տեսնում և գնահատում եք նրա ձեռքբերումները, ջանքերը։

- Փորձեք օրվա ընթացքում, օրինակ, ընդգծել երեխայի մի քանի լավ արարքը և առանց մեղադրանքների նշել դրանից պակաս թերացումը, բարելավման կարիք ունեցող կողմերն։ Ամեն երեխա անկրկնելի անձնավորություն է և պահանջում է անհատական մոտեցում։ Բոլորի համար նույն մեթոդներն անխտիր չեն կարող աշխատել։ Ճանաչե՛ք ձեր երեխային, գտե՛ք նրա համար արդյունավետ մեթոդները, փորձե՛ք լինել ճկուն և ստեղծագործեք։

Օրինակ, ոչ թե ասեք՝

1. «էս ի՛նչ անընթեռնելի ու փնթի ձեռագիր ունես»։

Այլ՝ «տեսնում եմ, որքան ջանք ես գործադրել շարադրության վրա, գեղեցիկ մտքեր ես արտահայտել, հետաքրքիր ձևով նկարագրել ես տեսարանը։ Եթե գրելիս չշտապես ու ուշադրություն դարձնես նաև ձեռագրիդ, ապա ավելի լավ կստացվի։» Ո՞ր տարբերակից երեխան ավելի կոգևորվի։

2. «Նորից կոշիկներդ նետեցիր հատակին, չե՞ս կարող հանգիստ դնել պահարանի մեջ»։

Այլ՝ «ինչ լավ արեցիր, որ տուն մտնելուն պես կոշիկներդ հանեցիր։ Եթե հիմա կոշիկները կոկիկ դնես իրենց տեղը՝ միջանցքը հավաք կմնա։»

3. Սակայն պարտադիր չէ ամեն արածին գնահատակն տալ, գովել կամ թերություն նշել։
«ապրես, էս ինչ սիրուն ես նկարել։»

Այլ՝ «Իսկ ի՞նչ ես նկարել, ինչո՞ւ ես ընտրել այդ գույները։ Շատ հետաքրքիր լուծումներ ես տվել»։ Պարտադիր չէ ամեն արածի համար երեխային գովել, «ապրես» ասել։ Դրանից երեխան սովորում է, որ նրա ամեն արած գործը պետք է ծնողի հավանությունը ստանա։  Հետագայում դա նրա մոտ հնարավոր է առաջացնի ուրիշների կարծիքներից, հաստատումներից, գնահատականից կախվածություն։ Պարզապես «ապրես» ասելու փոխարեն փորձեք երկխոսություն սկսել նրա նկարի շուրջ։ Հնարավորություն տվեք վերլուծի իր աշխատանքը, մտածի, արտահայտվի։ Նա ավելի կգնահատի ձեր հետաքրքրությունն իր աշխատանքի նկատմամբ, քան ուղակի «ապրես» բառը։

Երբ նրանք փոքր են, գուցե ամեն անգամ լսած «ապրես, շատ լավ էր» նախադասությունը բավարար է, բայց մեծանալով նրանք կարողանում են օբյեկտիվորեն գնահատել իրենց աշխատանքը։ Ժամանակի ընթացքում սկսում են հասկանալ, որ ձեր մեքենայաբար ասված «ապրեսը» այնքան էլ անկեղծ և արժեքավոր չէ։ Երեխայի հետ պետք է լինել անկեղծ։

Իմ կարծիքով կարևոր է նաև, որ երեխային ուղղված գովեստի խոսքը ոչ թե նրա անձի հետ կապված լինի, այլ՝ կատարած աշխատանքի։

Սկզբում գուցե դժվար ու ժամանակատար թվա երեխային գիտակցաբար գովելը և ամեն իրավիճակին անհատական ուշադրություն դարձնելը, բայց հավատացեք, ժամանակի ընթացքում դա ձեզ մոտ կստացվի առանց լրացուցիչ ջանքերի։
Գիտակցաբար կարծիք ասելու արդյունքում ձեր հարաբերություններն երեխայի հետ կլինեն ավելի գիտակցված և խորը մակարդակի վրա։ Նա կվստահի ձեզ և ձեր կարծիքը։ 

Իսկ դուք ինչպե՞ս եք խթանում և գովում ձեր երեխային։

Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...