Skip to main content

Posts

Showing posts with the label դաստիարակություն

Ինչպե՞ս և ի՞նչ խոսել կորոնավիրուսի մասին երեխաների հետ

Այս վերջին շրջանում ամբողջ համացանցը լցվել է կորոնավիրուսի մասին կանխարգելիչ գործողությունների մասին գրառումներով, սև հումորներով, բացասական, ռասիստական, ծայրահեղ կոպիտ մեկնաբանություններով։ Այս գրառումս վերաբերում է երեխաներին, քանի որ նրանք այդ ամենի մեջ են, լսում են տանը, լսել են դպրոցում և նրանց առօրյան ամբողջովին փոխվել է այս վերջին իրադարձություններից։ Ինչպե՞ս խոսել կորոնավիրուսի մասին երեխայի հետ Նախևառաջ պետք է բացատրել, որ շատ բաներ մենք չենք կարող կառավարել, այդ թվում նաև այս իրավիճակը մեր հսկողության ներքո չէ, սակայն կարող ենք կառավարել մեր վերաբերմունքն այդ իրավիճակի հանդեպ և կարող ենք վերահսկել մեր գործողությունները, որոնք կարող են կանխել հիվանդության տարածումը։  1. փորձեք խոսել հանգիստ և առանց խուճապի ։ Երեխաներին պետք է բացատրել, թե ինչ հիվանդություն է, ինչպես է տարածվում այն, ինչպես կանխել դրա տարածումը և պետք է ասել, որ վախենալու կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է հետևել կանխարգելիչ գործողություններին՝ դրսում ոչինիչ չուտել, դրսից ներս մտնելուն պես լ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Դասապատրաստում․ ինչպե՞ս օգնել և խթանել երեխային ինքնուրույն անել դասերը

Դասերի վերսկսման նախաշեմին որոշեցի կիսվել դասապատրաստման և տնային աշխատանքների վերաբերյալ իմ մտորումներով, կարծիքով, առաջարկել որոշ քայլեր, որոնք հնարավոր է օգնեն դասապատրաստման գործընթացը դարձնել ավելի սահուն և հաճելի։  Տնային աշխատանքի արդյունավետությունը Նկատե՞լ եք, թե տնային աշխատանքի վերաբերյալ կարծիքները որքան տարաբնույթ են։ Ինձ հանդիպած մանկավարժների մեծամասնությունը բարձր է գնահատում ծնողի ներգրավվածությունը դասապատրաստման ընթացքում, քանի որ երբ ծնողը տեղյակ է երեխայի դասերից, նրա ներգրավվածությունն օգնում է երեխային ավելի պատասխանատվությամբ վերաբերվել դասերին և տնային աշխատանքին։  Մի շարք հոգեբաններ  (օր․` Միխայիլ Լաբկովսկին)  պնդում են, որ ծնողը չպետք է միջամտի երեխայի դասապատրաստման գործընթացին։  Դասապատրաստումն ա ռանց ծնողի հսկողության  երեխային հնարավորություն է տալիս լինել ինքնուրույն, հասկանալ իր պատասխանատվությունը և գիտակցել իր արածի կամ չարածի հետևանքները։ Դպրոցը երեխային պարզապես գիտելիք տալու վայր չէ, այն պատրաստում է երեխային ի...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Դաստիարակության դասական 4 տեսակները

Ցանկացած ծնող/խնամակալ ունի երեխա մեծացնելու, դաստիարակելու իր ոճը։ Ոմանց մոտ այն ձևավորվում է ակամա՝ հիմնվելով սեփական ծնողներից ստացած փորձի վրա, իսկ ոմանք էլ երկար ուսումնասիրում, կարդում և գտնում են իրենց բնավորությանը և արժեքներին համապատասխան լավագույն տարբերակը։ Այս անգամ որոշեցի անդրադառնալ դաստիարակության դասական տեսակներին։ Կլինիկական և անձի զարգացման հոգեբան Դայանա Բոմրինդը 1966-1967թ․-ին իր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա ներկայացրեց դաստիարակության 3 տեսակները՝ ավտորիտար (իշխանատենչ), թույլատրող (զիջող) և հեղինակավոր ։ Իր ուսումնասիրության հիմքում ընկած էր 2 բաղադրիչ՝  ծնողների արձագանքը  երեխայի կարիքների և ծնողների պահանջկոտությունը  երեխայի վարքի վերաբերյալ:  1983թ․ Մաքքոբին և Մարթինն ընդլայնեցին Դ․ Բոմրինդի աշխատանքը և ավելացրին ևս մի տեսակ՝ չներգրավվող տեսակը: Ավտորիտար   - ծնողը կենտրոնանում է պատժի, այլ ոչ թե հետևանքները բացատրելու վրա - հաղորդակցությունը որպես կանոն միակողմանի է, ծնողից դեպի երեխա...

Դաստիարակել երեխային սեփական օրինակով — 11 իրավիճակ

Երեխայի խնամքի, դաստիարակության վերաբերյալ բազում գրքեր, տարբեր մշակույթների, հեղինակների ու տարբեր լեզուներով գրականություն կարելի է գտնել։ Ընթերցածս ամեն գրքից, հոդվածից և կարծիքից մի կարևոր բան հասկացա` չկա անթերի դաստիարակության, կատարյալ ծնող լինելու բանաձև. չկա կատարյալ ծնող։ Ոչ ոք չի խոստանում, որ երեխա խնամելը հեշտ է լինելու։ Ամեն ոք, հենվելով իր արժեհամակարգի վրա, ինքն է որոշում, թե որն է իր ու իր ընտանիքի համար երեխային մեծացնելու և խնամելու լավագույն մոտեցումը։ Դաստիարակության համար պետք չէ մոգոնել արհեստական լուծումներ և մեթոդներ։ Երեխաները նայում, լսում, զգում և ընդօրինակում են իրենց շրջապատող մարդկանց։ Պարզապես պետք է ապրել այնպես, որ երեխաները, մեծահասակներին հետևելով, այնպիսի սովորություններ ձեռք չբերեն, որոնցից հետագայում դժվար կլինի ազատվել։ Ամպագոռգոռ հրահանգների, քննադատությունների տարափը չպետք է տեղա երեխաների գլխին։ Անկախ տարիքից՝ ցանկացած դիտողություն պետք է ուղեկցվի պարզ և խոսքին համապատասխանող գործողություններով։ Բերեմ մի քանի օրինակ և այլընտրանքները...

Երեխային ուրիշների հետ համեմատելուց հրաժարվելու 6 պատճառ

Հավանաբար շատերը կյանքում ունեցել են փորձ, երբ ծնողները, բարեկամները, գործընկերներն և ծանոթներն իրենց համեմատել են ուրիշների հետ։ Գուցե մինչ այժմ էլ համեմատում են։ Համեմատում են տեսքը, ֆինանսական հնարավորությունները, հեռախոսը, մեքենան, կարգավիճակը, քաշը, երեխաներին։ Այդ համեմատությունները սկսում են փոքր տարիքից։ Իմ կարծիքով մանկության ընթացքում ամենատարածված, բոլորի համար անմիջապես ակնառու համեմատություններից մեկն է հասակի համեմատությունը։ Ի դեպ, հաճախ այդ համեմատության ժամանակ հաշվի չի առնվում համեմատության մեջ դրվող երեխաների տարիքը, սեռը, գեներն ու նրանց ցանկությունը։ Դրա արդյունքում երեխաներն էլ են սկսում համեմատվել, և նրանց հասակը դառնում է հպարտանալու կամ ընկճվելու առարկա։ Իմ կարծիքով, հաճախ համեմատում են երեխաների հետևյալ հատկանիշերը՝ տեսքը, արտաքին տվյալները մտավոր ունակությունները, առաջադիմությունը ֆիզիկական ակտիվությունը Թվում է, թե համեմատելը անմեղ գործողություն է, դրանով ծնողները փորձում են հասկանալ իրենց երեխայի զարգացման և աճի ընթացքը։ Շատ բ...