Skip to main content

Posts

Showing posts with the label role model

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Դաստիարակել երեխային սեփական օրինակով — 11 իրավիճակ

Երեխայի խնամքի, դաստիարակության վերաբերյալ բազում գրքեր, տարբեր մշակույթների, հեղինակների ու տարբեր լեզուներով գրականություն կարելի է գտնել։ Ընթերցածս ամեն գրքից, հոդվածից և կարծիքից մի կարևոր բան հասկացա` չկա անթերի դաստիարակության, կատարյալ ծնող լինելու բանաձև. չկա կատարյալ ծնող։ Ոչ ոք չի խոստանում, որ երեխա խնամելը հեշտ է լինելու։ Ամեն ոք, հենվելով իր արժեհամակարգի վրա, ինքն է որոշում, թե որն է իր ու իր ընտանիքի համար երեխային մեծացնելու և խնամելու լավագույն մոտեցումը։ Դաստիարակության համար պետք չէ մոգոնել արհեստական լուծումներ և մեթոդներ։ Երեխաները նայում, լսում, զգում և ընդօրինակում են իրենց շրջապատող մարդկանց։ Պարզապես պետք է ապրել այնպես, որ երեխաները, մեծահասակներին հետևելով, այնպիսի սովորություններ ձեռք չբերեն, որոնցից հետագայում դժվար կլինի ազատվել։ Ամպագոռգոռ հրահանգների, քննադատությունների տարափը չպետք է տեղա երեխաների գլխին։ Անկախ տարիքից՝ ցանկացած դիտողություն պետք է ուղեկցվի պարզ և խոսքին համապատասխանող գործողություններով։ Բերեմ մի քանի օրինակ և այլընտրանքները...