Այնցալ տարի գրառում էի կատարել, թե ինչպես կարելի է օգնել երեխային դասապատրաստման ժամանակ, ինչ պայմաններ կարելի է ստեղծել, իսկ այս տարի ինձ համար այլ առաջնային թեմաներ կան։ 2020-2021թթ․ ուսումնական տարին բավականին կտարբերվի նախորդներից ու անպայման որպես հիշեցում ուզում եմ նշել, որ որքան էլ դժգոհ լինենք դպրոցի ու դասերի հետ կապված մի շարք որոշումներից (գուցե կուզեիք դասերը տնից լինեին հեռավար կամ կուզեիք երեխաները ֆիզիկապես գնային դպրոց, կուզեիք դիմակ դնեին կամ չդնեին, և այլն), ուշադիր լինենք, որ մեր դժգոհությունները, սուր քննադատությունները երեխաների մոտ չարտահայտենք, քանի որ նրանք արդեն իսկ այս ամենից շփոթված են ու ակնկալում են մեզնից կայունություն և հաստատում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կարծում եմ ավելի արդյունավետ կլինի եթե երեխաներին քաջալերենք, ասենք որ թեկուզ չգիտենք, թե ինչ կլինի հետո, ինչպես կկազմակերպվեն դասերը մի քանի ամսից, վստահեցնենք, որ այս ամենը ժամանակավոր է։ Այս ուսումնական տարվա պահանջները չեն կարող լինել անցյալ տարվա նման։ Ըստ իս, այս տարի առաջնային տեղ...