Skip to main content

Դաստիարակել երեխային սեփական օրինակով — 11 իրավիճակ


Երեխայի խնամքի, դաստիարակության վերաբերյալ բազում գրքեր, տարբեր մշակույթների, հեղինակների ու տարբեր լեզուներով գրականություն կարելի է գտնել։ Ընթերցածս ամեն գրքից, հոդվածից և կարծիքից մի կարևոր բան հասկացա` չկա անթերի դաստիարակության, կատարյալ ծնող լինելու բանաձև. չկա կատարյալ ծնող։ Ոչ ոք չի խոստանում, որ երեխա խնամելը հեշտ է լինելու։
Ամեն ոք, հենվելով իր արժեհամակարգի վրա, ինքն է որոշում, թե որն է իր ու իր ընտանիքի համար երեխային մեծացնելու և խնամելու լավագույն մոտեցումը։

Դաստիարակության համար պետք չէ մոգոնել արհեստական լուծումներ և մեթոդներ։ Երեխաները նայում, լսում, զգում և ընդօրինակում են իրենց շրջապատող մարդկանց։

Պարզապես պետք է ապրել այնպես, որ երեխաները, մեծահասակներին հետևելով, այնպիսի սովորություններ ձեռք չբերեն, որոնցից հետագայում դժվար կլինի ազատվել։

Ամպագոռգոռ հրահանգների, քննադատությունների տարափը չպետք է տեղա երեխաների գլխին։ Անկախ տարիքից՝ ցանկացած դիտողություն պետք է ուղեկցվի պարզ և խոսքին համապատասխանող գործողություններով։

Բերեմ մի քանի օրինակ և այլընտրանքները․

1. «Հաճախ մարզվիր, մարզվելը շատ կարևոր է առողջության համար»։

Փոխարենը կարելի է միասին տանը մարզվել, գնալ մարզասրահ, լողի, զբոսանքի, հեծանիվ քշելու, ֆուտբոլ խաղալու, ցանկացած սիրելի մարզաձևով զբաղվել։

2․ «Երկար համակարգչի, հեռուստացույցի մոտ մի՛ նստիր, վնասակար է»։

Երեխային նման դիտողություն անելուց առաջ պետք է հետևել և ուշադրություն դարձնել սեփական սովորություններին։ Որքա՞ն ժամանակ եք ծախսում էկրանի առջև։ Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
Կարելի է խաղեր խաղալ տանը կամ դրսում, ինքնուրույն, ընտանիքի անդամների հետ, ընկերների հետ, նկարել, համեղ թխվածքաբլիթների թխել, ինչ որ բան կառուցել։ Գտնել նոր հոբի։

3․ «Արագ սնունդով մի՛ սնվիր, քաղցր ըմպելիքներ շատ մի՛ խմիր»։

Միասին կարելի է կատարել սննդի գնումները, պատրաստել ընտանիքի համար սիրելի ճաշը՝ օգտագործելով թարմ մթերքներ։ Թույլ տվեք երեխան ինքնուրույն ընտրի որոշ մթերքներ։ Անպայման գնահատեք երեխայի ջանքերը։

4. «Գի՛րք կարդա, պետք է կարդաս, հանձնարարական ունես»։

Որքան վաղ ծանոթանան գրքերի աշխարհի հետ, այնքան լավ։ Հաճախ կարելի է գնալ գրախանութ, գրադարան, առկայության դեպքում գրքերի փառատոնի մասնակցել։ Կարելի է ընտանեկան ավանդույթ դարձնել գիրք նվիրելու օրը, գրքի համաշխարհային օրը միմյանց գիրք նվիրելը։ Պետք է երեխան հնարավորություն ունենա ինքնուրույն ընտրել իրեն հետաքրքրող գրքերը։ Լավ կլինի ընթերցեք երեխայի ներկայությամբ, կիսվեք վերջին ընթերցած գրքի մասին, պատմեք ձեր մանկության սիրելի գրքերի մասին, տվեք կարդան դրանք, իսկ կարդալուց հետո քննարկեք միասին։ Ընթերցանությունը թող լինի հանգստի, ազատ ժամանցի հաճելի զբաղմունք, ոչ թե պարտադրանք։

5. «Ամբողջ օրը ոչինչ չես անում, գնա՛ մի բան սովորիր, մի բանով զբաղվիր, պարապ մի մնա»։

Երեխայի համար լավ օրինակ կլինի եթե դուք նոր բաներ սովորեք, կիսվեք ձեր տպավորություններով, փորձով, ձեր առաջ ծառացած խոչընդոտներով, ինչպես նաև հնարավոր լուծումներով։ Պետք է ցույց տաք, որ սովորել կարելի է առանց ուրիշի պարտադրանքի և հսկողության, ցույց տվեք նոր գիտելիք ստանալու և կիրառելու հաճույքը։

6․ «Գոռալով մի՛ խոսիր, հարգալից եղիր»։

Մեծահասակները պետք է հետևեն սեփական խոսելու տոնին։ Հաճախ մենք էլ չենք նկատում, թե ինչպես է փոխվում մեր ձայնի տոնը։ Գուցե թվում է, թե լավ բան ենք ասում, բայց հավատացեք ձայնի ելևէջներն ավելին կարող են ասել, քան բառերը։ Պետք է հարգալից լինել երեխաների և ուրիշների հետ։

7․ «Մի՛ ստիպիր քրոջդ/եղբորդ անել դա, թող ինքը որոշի ինչով է ուզում զբաղվել»։

Փորձեք ինքներդ միշտ չպարտադրել ձեր կարծիքը։ Թույլ տվեք իրենք ընտրեն, որոշեն, ինչպես նաև իրենց սխալների վրա սովորեն (առանց կյանքին սպառնացող գործողությունների)։

8․ «Մի՛ ընդհատիր երբ խոսում եմ»։

Աշխատեք ինքներդ չընդհատել երեխաներին, ընտանիքի այլ անդամներին։ Հարգանքով սպասեք, որ ավարտեն խոսքը, հետո ձեր կարծիքը կամ միտքն արտահայտեք։

9․ «Ուտելիս սեղանի մոտ նստի՛ր, ուտելիքով լի բերանով մի՛ խոսիր»։

Պետք չէ միայն շեշտել այն դեպքերը, երբ ճիշտ չեն անում, բերանը փակ չեն ուտում։ Անպայման գովեք և քաջալերեք երբ գեղեցիկ են ուտում և հետևում են սեղանի շուրջ վարվելակերպի կանոններին։

10. «Գեղեցիկ բառեր օգտագործիր, այդ ինչպե՞ս ես խոսում»։

Պետք է մենք՝ մեծահասակներս, զգուշությամբ ընտրենք մեր բառապաշարը, երգերը, որ լսում ենք, տեսանյութերը, որ դիտում ենք, մեր շրջապատը, որ հետո չզարմանանք նրանց օգտագործած բառերից և մեկնաբանենք, թե հաստատ մանկապարտեզում են սովորել։

11. «Ի՞նչ պետք է ասել, երբ մի բան ես ուզում»։

Մեծահասակներն երեխայից մի բան խնդրելիս անպայման պետք է ասեն խնդրում եմ, ուզածը ստանալիս շնորհակալություն հայտնեն։ Բնական կերպով «խնդրում եմ» կամ «շնորհակալ եմ» արտահայտությունները կավելանան նրանց առօրյա խոսքում։ Սխալվելու դեպքում պետք է ընդունել սեփական սխալը և ներողություն խնդրել։ Հետագայում իրենք էլ կսովորեն գիտակցել և ընդունել իրենց սխալները։

Այս ցանկն անսահման կարելի է շարունակել։

Հավատացեք, որքան համբերատար եք մոտենում նրանց գործողություններին, այնքան ավելի է հաճելի է դառնում մեծացնելու և սովորեցնելու ընթացքը։

Սովորությունները ձևավորվում են վաղ հասակից և վատ սովորությունները շատ դժվար է հաղթահարել, կոտրել։ Հենց փոքր տարիքից օգնենք, օրինակ ծառայենք, առաջնորդենք նրանց ձևավորվել որպես պատասխանատու և կիրթ անհատներ։

Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Անորոշ կորուստ - Ambiguous Loss

Այս օրերին մտաբերեցի հոգեբանական տրավմայի տեսակներից մեկը, որը կարծում եմ լիարժեք նկարագրում է շատերի ներկայիս վիճակը։ Ի՞նչ է անորոշ կորուստը։  Մոտ 50 տարի առաջ այս եզրույթի մասին առաջին անգամ ուսումնասիրել ու աշխատություններ է գրել Փոլին Բոսսը։ Եկեք քննարկենք անորոշ կորստի երկու տեսակները։ Անորոշ կորուստը կարող է վերաբերել ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստներին։ Առաջին տեսակի օրինակներ կարող են լինել կոմայի մեջ գտնվելու վիճակը, ուղեղի վնասվածքի պատճառով հիշողության կորուստը կամ տարիքի հետ առաջացած դեմենցիան (dementia)։ Այս վիճակներում գտնվողի հարազատների մոտ առաջանում է անորոշ կորստի զգացում։ Այսինքն՝ ընտանիքի սիրելի անդամը ֆիզիկապես կա, ողջ է, սակայն նրա հետ հաղորդակցումը, կապը սկսում է աստիճանաբար թուլանալ կամ կտրուկ ընդհատվել։ Պատերազմից հետո մենք գիտակցում ենք, որ մի շարք տարածքներ, հողեր ֆիզիկապես կան, գոյություն ունեն, բայց այլևս մերը չեն։ Տեղահան եղած մարդիկ ովքեր գիտեն իրենց տները, պարտեզները, ծառերը կան, բայց դրանք այլևս իրենց չեն պատկանում, չեն կարող գնալ ե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...