Skip to main content

Վշտի և կորստի ընկալման 5 փուլերը

Պատերազմի ժամանակ մարդկային, տարածքային կորուստները ցավոք անխուսափելի են: Նկատեցի, որ ինձ մոտ և իմ շրջապատի մարդկանց մոտ պատերազմի, կորստի ընկալումը տարբեր կերպով է արտահայտվում։ Այս անգամ մտածեցի հետաքրքիր կլինի գրեմ կորստի, ցավի ու վշտի մասին։ 

Այսօր մեզ համար ցանկացած զինվորի ու քաղաքացու վաղաժամ մահն ընկալում ենք որպես հարազատի կորուստ, սգում ենք յուրաքանչյուրի համար։ Եկեք փորձենք  հասկանալ, թե ինչ փուլերով ենք անցնում կորստի և վշտի ժամանակ։

Չնայած, որ տարբեր հոգեբաններ տարբեր փուլերով են նկարագում կորստի (ինչպես մարդկանց, այնպես էլ ցանկացած այլ երևույթի կորուստը) ընկալումը, կարծում եմ պետք է հիշենք, որ յուրաքանչյուր մարդ տարբեր կերպով է անցնում այդ փուլերով և պարտադիր չէ, որ պահպանի այդ փուլերի հաջորդականությունը։ Գուցե լինեն մարդիկ ովքեր որոշ փուլերը բաց թողեն, շրջանցեն, իսկ որոշների մոտ կրկնվեն փուլերը, գուցե մեկի մոտ մի փուլը երկար տևի, մյուսը՝ կարճ, իսկ մեկ ուրիշն էլ անսպասելի կերպով արձագանքի կորստին։

Վիշտը բարդ գործընթաց է, և այս փուլերը կարող ենք ընկալել որպես ուղեցույց, ոչ թե որպես պարտադիր հաջորդականություն։ Այդ փուլերն են՝ հերքում, ցասում, մեղքի զգացում, հուսալքում, ընդունում։

ՀԵՐՔՈՒՄ, ԺԽՏՈՒՄ

Ըստ Էլիզաբեթ Քուբլեր Ռոսսի տեսության, առաջին փուլը ժխտումն է, երբ մարդ չի ընդունում իրականությունը, չի ընդունում սիրելի, հարազատ մարդու մահվան լուրը։ Այս կերպով մարդ կարծես փուձում է իրեն պաշտպանել իրականությունից, ցավից ու անդառնալի կորստից,  փորձում է դանդաղեցնել իրավիճակի ընկալումը։

ՑԱՍՈՒՄ

Այս փուլում ժխտողականությունը քիչ-քիչ անցնում է և սկսում է բարկությունը։ Վշտացողը սկսում է արտահայտել առաջին փուլում զսպած ապրումները։ Ոմանց մոտ կարող է ագրեսիայով արտահայտվել։ Ոմանց մոտ սկսում են մտքում պտտվել հարցեր, որոնք կարող են մնալ անպատասխան, օրինակ՝ <<ինչու՞ հենց նա մահացավ>>, <<ինչ անարդար է կյանքը>>, <<ախր դեռ կյանքը չէր վայելել>> և այլն։ Սգացողը կարող է հրաժարվել օգնել ցանկացողների աջակցությունից, սկսում է մեղավորների փնտրել:

ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ

Այս փուլում սգացողը սկսում է սակարկել, մտածել, որ ինքը կարող էր որևէ բան փոխել, <<եթե այսպես կամ այնպես լիներ կամ անեի>> տարբերակներ մտածել, խոստումներ մտածել, որ <<եթե գտնեն, ապա այլևս նրա հետ չեմ վիճի>>։ Այնքան վատ զգացի, երբ կարդացի ամուսնուն կորցրած երիտասարդ կնոջ խոսքերը․ <<եթե շատ աղոթեի, գուցե չմահանայիր>>, <<ավելի շատ պետք է աղոթեի>>։ Այս կինն ինքն իրեն էր մեղադրում, երբ նա բացարձակապես կապ չուներ թշնամու ձեռքից ընկած ամուսնու մահվան հետ։ 

ՀՈՒՍԱԼՔՈՒՄ

Չնայած, որ նախորդ փուլերում սգացողը ընկճված է, այս փուլում ընկճվածությունը կարող է խորանալ, նա ավելի զգայուն է դառնում, ամեն մի պահը, գործողությունը կարող է բերել հիշողություններ, որոնք կարող են ակտիվացնել մի շարք ապրումներ, և այս ընթացքում անխուսափելի են տխրությունը, լացը, անօգնականության զգացումը, կյանքը շարունակելու իմաստի կորուստը, մեկուսացումը, քնի ու ախորժակի բացակայությունը։

ԸՆԴՈՒՆՈՒՄ

Այս փուլում վշտացողը ոչ թե այլևս չի սգում կորուստի համար, այլ պարզապես ընդունում է իրականությունը, հասկանում է, որ հարազատն այլև չկա, հասկանում է, որ չի կարող փոխել իրականությունը, որոշ օրերին ուրախ է լինում, երբեմն՝ տխուր, սակայն ուրախ օրերը սկսում են գերակշռել և մարդը կարողանում է կյանքը շարունակելու համար վերագտնել ուժերը, հետաքրքրությունները։ Մարդ սկսում է անցյալում սիրելիի հետ դրական պահերը հիշել ու գնահատել այն տարիներն ու պահերը, որոնք վայելել է նրա հետ։

 

Սգալիս պետք չէ զսպել սեփական ապրումները և չի կարելի է վշտացողին այս փուլերն ինքնուրույն չանցած փորձել հուսադրել ու վառ գույներով ապագան ներկայացնել, նա դեռ պատրաստ չի լինի առաջ գնալ, նրա համար ամեն մի դրական պլանը կարող է դավաճանություն թվալ սիրելիի հանդեպ։ Պետք է հիշենք, որ ամեն ոք յուրովի ու անսպասելի ձևով է կարող անցնել այս փուլերով և շտապեցնելը միայն կխանգարի բնականոն ընթացքին։ 

Հիմա մենք բոլորս այս փուլերով ենք անցնում, մեկի մոտ իրականությունը չընդունելու փուլն է դեռ, մյուսի մոտ՝ մեղավորներ փնտրելու, մեկի մոտ ինքն իրեն մեղադրելու փուլն է, որ կարող էր ավելին անել, մեկ ուրիշն էլ արդեն ընդունել է իրողությունը, որ պատերազմի մեջ ենք և հասկացել է, որ մեղադրանքները, խուճապը ոչ մի օգուտ չեն տա, պետք է համախմբվել և գործել։ Պետք է բոլորս համբերությամբ զինվենք թե՛ ինքներս մեր հանդեպ, թե՛ մեզ շրջապատող մարդկանց հանդեպ։

Բոլորիս մաղթում եմ համբերություն, շուտափույթ հաղթանակ և զինծառայողներին էլ բարի վերադարձ իրենց բնականոն կյանքին։





Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...