Skip to main content

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։

Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։

Որտեղի՞ց ծագեց անունը

Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։

Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն թիրախի նկատմամբ (պաշտոն, տարիք, փող, հեղինակություն և այլն)։

Գեզլայթինգը երբեմն կատարվում է առանց մտադրության, երբեմն հենց հատուկ թիրախավորելով, ուզածին հասնելու համար։ 

Ծնողները նույնպես կարող են կամա, թե ակամա գեզլայթ անել իրենց երեխաներին, որը հետագայում կարող է հանգեցնել երկարատև խնդիրների։

Օրինակ՝ ըստ ծնողի կարծիքի, նա երեխային հետաքրքիր վայր է տանում, իսկ երեխան ասում է տխուր է,  ձանձրանում է, ծնողն առանց մտադրության գեզլայթ է անում երեխային ու ասում․ <<էլ մի սկսիր, տխուր չես, ուրախ ես, տե՛ս ինչ լավ տեղ ենք եկել, բոլորն ուրախանում են։

- երեխա․ <<ճաշը տաք է, չեմ կարող ուտել>>, ծնողը․ <<տաք չի, կե՛ր>>

- երեխա․ <<կոշիկս անհարմար է>>, ծնող․ <<շատ էլ հարմար է, հագիր, արագացրո´ւ, ուշանում ենք>>

- երեխա․ <<շորս դուրս չի գալիս>>, ծնող․<< ձևեր մի թափիր, տե՛ս ոնց ա սազում>>

Երեխան ասում է թույլ է զգում, չի կարող դասի գնալ, իսկ ծնողը կարծելով, թե երեխան ծուլանում է, խաբում է, որ դպրոց չգնա, ասում է՝ լավ ես, բան չկա, տանում է դպրոց։ Օրվա վերջում երեխայի ջերմությունը բարձրանում է, հա՛մ ծնողն է իրեն մեղավոր զգում, որ չլսեց երեխային, հա՛մ էլ այսպիսով երեխային սովորեցնում է չվստահել սեփական զգացողություններին, մարմնին։

Դիտավորությամբ գործող գեզլայթերը հմտորեն կարող է շահարկել աղավաղել, աղճատել իրականությունը։

Գեզլայթերը երբեմն այդպես է անում, որ վերահսկի իրավիճակը, մարդկանց, թաքցնի իր սխալները, գաղտնիքները, մեղքերը, դավաճանությունը, դադարեցնի կոնֆլիկտը։ Սովորաբար գեզլայթ անողներն այդ սովորությունը ձեռք են բերում իրենց այլ հարաբերություններից, օրինակ՝  ընտանիքից։ 

Որո՞նք են գեզլայթինգի նշանները

Վստահ եմ, ամենքս էլ մեր կյանքի ընթացքում ենթարկվել ենք և ենթարկել ենք գեզլայթինգի, ոմանք գիտակցված են արել, ոմանք էլ՝ ոչ միտումնավոր։ 

Անհրաժեշտ է ճանաչել դրա նշանները, որ ոչ ոք չկարողանա մեզ ենթարկել գեզլայթինգի և մենք էլ չանենք ուրիշներին, քանի որ այն կարող է թողնել երկարատև հետևանքներ հոգեբանական ու ֆիզիկական առողջության վրա։

Որո՞նք ենք գեզլայթինգի ժամանակ հաճախ հնչող արտահայտությունները՝

- կատակ էի անում

- դու սխալ հասկացար

- դա ի նկատի չունեի

- մի բարդացրու 

- նման բան չի եղել, ես տենց բան չեմ ասել, քեզնից բաներ ես հնարում

- դու լավ չես հիշում, քո հիշողությունը լավ չի

- ուղղակի չափազանցնում ես

- քեզ ոչ ոք չի հավատա


Ինչպե՞ս դադարեցնել նման ճնշումը

Երբեմն մարդիկ այնքան են ընտելանում այդ իրավիճակին, որ չեն նկատում, որ գեզլայթ են անում կամ ենթարկվում։ Դժվար է նման թունավոր հարաբերություններից դուրս գալ, բայց հնարավոր է։ Պետք է

- ուշադրություն դարձնել զգացողություններին ու հնչող արտահայտություններին։ Եթե նկատում եք դիմացինը հաճախ է պնդում, որ սխալ եք հասկացել կամ դուք եք անդադար շփոթված, չեք զգում իրականությունը, հաճախ ներողություն եք խնդրում, բայց զգում եք, որ վատ բան չեք արել, չեք հասկանում, թե ինչն է ձեր վատ զգալու պատճառը, ապա սկսեք գիտակցված կենտրոնանալ իրավիճակների վրա ու վստահեք ձեր ապրումներին։

- զրուցել երկրորդ կողմի հետ․ ասեք ինչ եք զգում, ինչպես եք զգում, ինչն է անհանգստացնում, եթե գիտակցված չի անում, գուցե փորձի շտկել իր վերաբերմունքը։ Սակայն պետք է ուշադիր լինել, քանի որ գուցե նա սկսի այլ իրավիճակներ ներքաշել ու շեղել բուն թեմայից, այդ դեպքում, պետք է ասել, արի չշեղվենք, ավարտենք, հետո քո ասածին կանդրադառնանք։ Բայց եթե մի քանի անգամ կրկին փորձի շեղել, ուրիշ թեմա ներգրավել, ապա նշանակում է, որ այդ զրույցն անօգուտ է։

- ներգրավել չեզոք երրորդ կողմի․ եթե երկրորդ կողմը (ամուսինը, գործընկերը, ընկերը, ծնողը) չի ընդունում իր գործողությունները, անպայման պետք է հարցնել այլ մարդկանց, թե ինչպես են ընկալում իրավիճակը, արդյոք ձեր կասկածները տեղին են, թե՝ ոչ։

- որոշել հետագա քայլերը․ հաջող ու անհաջող զրույցներից հետո դուք պետք է որոշեք, թե ինչ պետք է անեք տվյալ հարաբերությունների հետ, դադարեցնել, թե՞ շարունակել։  

Հուսամ ճանաչելով այս ամենը կկարողանաք կանխել նման իրավիճակները, քանի որ ավելի հեշտ է կանխել, քան շտկել նման թունավոր ու ճնշող հարաբերությունները։




Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...