Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։
Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։
Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։
- Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։
- Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։
- Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։
- Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տրամադրում պատրաստվելու համար: Հնարավոր ա ի ծնե են էդպես կամ վթարի, հիվանդության, պատերազմի հետևանքով են էդպիսին, և այլն։
Անկախ նրանից ունեք հատուկ կարիքներով երեխա, թե ոչ, շրջապատում կա, թե ոչ, կարծում եմ արժե միասին դիտել, քննարկել։ Վստահ եմ բազում հարցեր կլինեն, կպատասխանեք, միասին կհիանաք մարզիկների հմտություններով։
Երեխաները կտեսնեն տարբեր հմտություններով, հնարավորություններով, չափերով ու ձևերով մարդկանց, մարմիններ ու գուցե անսովոր լինի, տարբեր արձագանքներ ունենան, կարևորը հարգանքով խոսելն ա ու էրեխեքի հարցերին, դիտարկումներին հանգիստ արձագանքել ա։
Կարծում եմ բոլորրի համար հետաքրքիր կլինի դիտելը ու համ էլ լավ առիթ ա պատերազմի թեմաներից մի քիչ շեղվելու համար։
Իսկ դուք հետևում ե՞ք Օլիմիական խաղերին, Պարալմպիկ խաղերին։
Comments
Post a Comment