Skip to main content

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։ 
Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։

Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։


Ի՞նչ է Դիսլեքսիան։

Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։

Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն

Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ

Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամանակ, երբ երեխան սկսում է սովորել կարդալ։ Պետք է հիշել, որ այն հիվանդություն կամ հաշմանդամություն չէ, մտավոր ունակությունների վրա բացարձակապես չի ազդում և չի խանգարում դիսլեքսիկին դառնալ այս կամ այն ոլորտում փայլուն մասնագետ։ Դիսլեքսիան տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում և լինում է տարբեր մակարդակների։ Որոշ դիսլեքսիկների համար էմոցիոնալ առումով ճիշտ ու գրագետ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարդալ սովորելու գործընթացը կարող է շատ սահուն ընթանալ, իսկ ոմանց մոտ, ցավոք, կարող է զուգակցվել ամոթի ու ցածր ինքնագնահատակի զգացումով։ 

Նախադպորցական հասակում նշանները կարող են լինել
  • խոսքի ուշացումը
  • գույները, երկրաչափական պատկերները, թվերը դժվարությամբ մտաբերումն ու շփոթումը
  • նույն հանգերով բառեր գտնելու դժվարությունը
  • և այլն

Դպրոցական տարիքում նշանները կարող են լինել և չսահմանափակվել հետևյալով.
  • տառերի, հնչյունների շփոթում
  • տառերի, վանկերի բացթողումներ
  • վանկերն իրար միացնելու դժվարություն
  • բառերը վանկերի բաժանելու դժվարություն
  • տեքստի սահուն ընթերցում, սակայն իմաստի հասկանալու խանագարումներ
  • և այլն 

Ցավոք, դեռ շատ շատերը չգիտեն, թե դա ինչ է և առանց հասկանալու, թե ինչ է կատարվում իրենց հետ շատ երեխաներ և մեծահասակներ տուժում են։ Տանը և դպրոցում նրանց կցում են ծույլիկի, ալարկոտի և հիմարի պիտակը, որն ուղեկցվում է մինչև հասուն տարիք։ Եթե մարդ չի կարողանում ինքնուրույն կամ որևէ մասնագետի օգնությամբ հաղթահարել իր խնդիրները, ապա ամբողջ կյանքում մնում է այդ պիտակով, դրան ավելացնելով ցածր ինքնագնահատականն ու թերարժեքությունը։

Ես անձամբ երբեք չեմ լսել, որ իմ շրջապատում որևէ մեկն ասի, որ նա դիսլեքսիկ է, գուցե չկան, գուցե չգիտեն թե դա ինչ է, գուցե գիտեն, սակայն ամաչում են այդ մասին խոսել։ Ու որոշեցի փնտրել հայտնի դիսլեքսիկներին, ովքեր չեն կաշկանդվում այդ փաստից և խոսում են իրենց փորձի մասին։ Ահա իմ գտած մի քանի հայտնիների անունները՝
  1. Ալբերտ Էյնշտեյն
  2. Ջիմ Քերրի
  3. Ռիչարդ Բրենսոն - իր շատ ելույթներում ու հարցազրույցների ընթացքում խոսում է այդ մասին
  4. Վուփի Գոլդբերգ
  5. Ջենիֆեր Էնիսթոն
  6. Ստիվեն Սփիլբերգ
  7. Քիրա Նայթլի
  8. Շեր
  9. Էրին Բրոկովիչ 
  10. Սալմա Հայեք
  11. Թոմի Հիլֆիգեր
  12. Սթիվ Ջոբս
  13. Նապոլեոն
  14. Ագաթա Քրիսթի
  15. Լեոնարդո Դա Վինչի
  16. Ուինսթոն Չերչիլ
  17. Քարլ Յունգ
  18. Թոմաս Էդիսոն
  19. Պաբլո Պիկասսո
  20. Հանս Քրսիտիան Անդերսեն - պատկերացնում եք, մեր մանկության ամենահայտնի գրողը նույնպես դիսլեքսրիկ է եղել։ Նրան նույնիսկ ասում էին, որ նա երբեք չի դառնա գրող, սակայն նա բոլորին այլ բան ապացուցեց։
Այս ցանկը շատ երկար է, պարզապես փորձեցի նշել մեզ առավել հայտնի անունները։ Ու գիտե՞ք նրանց բոլորին ինչն էր նաև համախմբում։ Գրեթե բոլորն ունեին խնդիրներ դպրոցական տարիներին, նրանց ասում էին, որ չեն կարող սովորել, ավարտել դպրոցը, ընդունվել քոլեջ, կարդալու պատճառով նրանց պիտակավորում էին, սակայն նրանք կարողացան գտնել իրենց ուրույն տեղն այս կյանքում։ Սակայն պետք է նշեմ, որ ոչ բոլորն են կարողանում հաջողության հասնել և մենք տեղեկանում ենք միայն բացառիկ հաջողակ դեպքերի մասին։

Փորձեցի գնտել նրանց մասին, ում չի հաջողվել հաղթահարել դիսլեքսիայի դժվարությունները, չեն ստացել աջակցություն և տուժել են դրանից։ Տեխաս նահանգում 2000 թվականին ուսումնասիրություն են կատարել և պարզել են, որ բանտարկյալնների 48 %-ը դիսլեքսիա ունի և 2/3-ը՝ ընթերցածը հասկանալու և վերարտադրելու հետ կապված խնդիրներ։ Գուցե դիսլեքսիայի պատճառով չեն կարողացել շարունակել կրթությունը, հայտնվել են սխալ շրջապատում ու արդյունքում հայտնվել են բանտում։ Տեսնես Հայաստանում մի օր նման վիճակագրություն կլինի, թե՞ ոչ։

Եթե ամենքս փորձենք հիշել, ապա կկարողանանք մտաբերել համադասարանցների, եթե դասավանդում եք՝ աշակերտների կամ այլ ծանոթների, ովքեր հասնելով բարձր դասարաններ չէին կարողանում կարդալ, ամաչում էին այդ փաստից, ուր մնաց թե կարողանային տնայինն անել ու պատմության կամ քիմիայի դասին մասնակցել ու պատասխանել։


Ինչպե՞ս օգնել Դիսլեքսիկ երեխային

  • եթե երեխան դժվարություններ ունի կարդալու հետ կապված, ապա մի շտապեք ամոթանք տալ, համեմատել մեծ կամ փոքր քրոջ/եղբոր հետ, <<տես՝ նա ինչ լավ ու արագ է կարդում, իսկ դու չես կարողանում, քիչ ես աշխատում, ալարում ես>>, դա հաստատ աշխատող ռազմավարություն չի։ Փորձեք լինել ավելի կարեկցող, պատկերացրեք, որ եթե դուք եք նյարդայնանում, ապա երեխան որքան վատ կզգա իրեն, որ չի կարողանում արդարացնել ձեր սպասելիքները, առավել ևս եթե իսկապես ցանկանում է սովորել, սակայն չի ստացվում։ Պետք է նրան վստահեցնել, որ չանհանգստանա, անպայման նա էլ կսովորի, իր ժամանակը կգա ու կսովորի։ Գուցե նրա համար այլ տեմպ է պետք նոր բան սովորելու համար։ Եթե դուք արագ եք սովորում, դա դեռ չի նշանակում, որ երեխան նույնպես պետք է արագ սովորի։
  • երբեք ինքնուրույն ախտորոշում մի տվեք․ եթե դիսլեքսիայի կասկածներ ունեք, եթե երեխայի ընթերցանության տեմպն ու մակարդակը չի համապատասխանում իր տարիքակիցների մակարդակին, ապա ենթադրություններ անելու փոխարեն ավելի լավ է դիմել մասնագետի և փորձեք գտնել այլ տարբերակներ, մոտեցումներ։ Գիտեմ, որ Հայաստանում կան լոգոպեդներ, ովքեր աշխատում են խոսքի և ընթերցանության զարգացման հարցերով։ Պետք չէ ինքնուրույն աշխտորոշել, պետք է լավ մասնագետ գտնել ու ուսուցիչների հետ համատեղ ջանքերով երեխային օգնել։
  • մի օրվա ընթացքում պետք չէ մի քանի դասով շատ ծանրաբեռնել
  • եթե կարող եք դասերը կարդացեք նրա համար և խնդրեք` պատմի, համբերատար լսեք։ Այդպես նա կկարողանա սովորել և պատրաստվել օրվա դասերի համար։
  • անկախ տարիքից` ամեն օր կարդացեք նրա համար։ Լսեք աուդիոգրքեր։
  • հաճախ դիսլեքսիկներին խորհուրդ է տրվում ոչ թե ձեռքով գրել, այլ համակարգչով հավաքել տեքստերը։ Չեմ կարծում, որ այս տարբերակն ընդունելի է հայկական կրթական միջավայրում, սակայն եթե հնարավորություն կա, ապա կարծում եմ արժե կիրառել։
  • որևէ բան սովորեցնելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի համար սովորելու լավագույն և նախընտրելի միջոցները (տեսնել, լսել-ասել, անել)
  • պետք է հիշենք, որ չկա բոլորի համար ստանդարտ լուծում։ Ելնելով երեխայի առանձնահատկություններից` դիսլեքսիկի հետ աշխատանքը շատ անհատական մոտեցում է պահանջում:


Դիսլեքսիկների առավելությունները

Շատ մասնագետներ նկատել են (հավանաբար նայելով ցուցակին մենք նույնպես կարող ենք տեսնել), որ դիսլեքիկներն ունեն

մի շարք առավելություններ հետևյալ ասպարեզներում՝
  • արվեստ 
  • ձեռներերցություն
  • գիտություն
  • նորարարություն

ինչպես նաև ունեն՝ 
  • ստեղծագործական լավ միտք, զարգացած երևակայութուն
  • աշխարհի և երևույթների մասին ավելի լայն ու գլոբալ ընկալում
  • ոչ ստանդարտ մտածողություն

Պետք է հիշենք, որ Դիսլեքսիան պարզապես ուղեղում լեզվամտածողության, լեզվի մշակման տարբերությունն է։ Այն թերություն չէ, պարզապես ուղեղի կառուցվածքի տարբերություն, որը պետք է հարգել, սովորել դրա հետ ապրել և օգտագործել ի օգուտ երեխայի։

Հույս ունեմ, որ երեխաների հետ աշխատող ցանկացած մասնագետ կիմանա դիսլեքսիայի մասին, կկարողանա ստեղծել ուսումնական նպաստավոր պայմաններ բոլորի համար։

Ի դեպ, վերջերս եմ նկատել, որ երեխաներիս գրքերից որոշները հատուկ տառատեսակով են տպագրված, որոնք նախատեսած են դիսլեքսիկների համար։ Երբեք չէի հասկանա, եթե գրքի սկզբում չկարդայի, թե ինչ տառատեսակ է օգտագործված գրքում։ Առաջին հայացքից աչքի չի ընկնում ու չի տարբերվում, սակայն կարդալու դժվարություն ունեցողների համար հիանալի լուծում է։ 
 
Իսկ վերջում այստեղ կթողնեմ մի քանի նկար (որոնք ստեղծել է դիզայներ Դանիել Բրիտոնը` հեռացնելով տեքստի 40%), որոնք ոչ թե ցույց են տալիս, թե դիսլեքսիկներն ինչպես են տեսնում տառերն ու բառեր, այլ մոտավոր պատկերացում կտան, թե ինչպես են զգում ու ընկալում տեքստերը, որքան ժամանակ է պահանջում այն հասկանալ։ Ի դեպ, հնարավոր է, որ նույնիսկ այս նկարին նայելով կարողանանք հասկանալ, թե ինչ է գրված, սակայն պետք է հիշենք, որ կարողանում ենք կարդալ, քանի որ մեր ուղեղն արդեն ուներ գրածը վերծանելու փորձը ու եթե չունենայինք նախնական փորձը՝ չէինք կարողանա հեշտությամբ կռահել։




Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...