Skip to main content

Ի՞նչ է Ինքնակոչի համախտանիշը - Imposter syndrome

Ի՞նչ գիտենք Ինքնակոչի համախտանիշի (Imposter(-or) Syndrome) մասին: Եթե նույնիսկ անունը ոչինչ չի ասում, կարծում եմ, որ այն շատ շատերին ծանոթ է ու հավանաբար այն զգացել եք գոնե մեկ անգամ։ 

Եկեք հասկանանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ 

Ինքնակոչի սինդրոմը  ներքին համոզմունքն ու հավատն է, որ մենք այդքան էլ ունակ, գիտակ ու փորձառու չենք որքան որ ուրիշներն են մեզ համարում։

Այս սինդրոմի ժամանակ հաճախ մարդն ունի վախի զգացում, որ ուրիշները հանկարծ կհասկանան, որ նա այդքան էլ խելացի ու հմուտ չէ, շուտով գլխի ընկնեն, որ այդքան էլ փորձառու և գիտակ չէ, կբացահայտեն նրա անկարողությունն ու կեղծ լինելը, անհամապատասխանելիությունը տվյալ գործը կատարելու համար, տվյալ թիմում ներգրավվելու համար։

Սա պարզպես նոր գործ անելուց առաջ սեփական ուժերի վրա անինքնավստահությունը չէ, որը մի քանի անգամ անելուց հետո անհետանում է, այդ ինքնակոչի զգացումը կարծես անբաժան մասն է դառնում մարդու կյանքում։ 

Այն կարող է բացասաբար ազդել ցանկացածի վրա, անկախ տարիքից, մասնագիտացումից, սոցիալական կարգավիճակից, հմտության մակարդակից ու տարիների փորձից։ 

Եկեք հիմա տեսնենք այս համախտանիշի որոշ նշաները՝

  • թերարժեքության զգացում
  • կասկած սեփական ունակությունների վրա
  • սեփական ուժերի ու հմտությունների համար ցածր ինքնագնահատական
  • ակնկալիքներին չհամապատասխանելու վախ
  • անիրատեսական նպատակների սահմանում ու դրանց չհասնելու դեպքում մեծ հիասթափության զգացում

Որոշների մոտ կյանքի ընթացքում այն կարող է հանդիպել մի քանի անգամ, իսկ որոշների համար այն կարող է լինել իսկական մղձավանջ, քանի որ ամեն մի գործ ձեռնարկելիս մարդ սկսում է թերարժեքորեն մոտենալ իր հմտություններին ու պատրաստվածությանը։

Որոշ ուսումնասիրությունների համաձայն, մարդկանց մոտավորապես 70%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ունեցել է այս զգացումը։ Կանայք և տղամարդիկ հավասարապես հակում ունեն թերարժեքորեն մոտենալու իրենց ունակություներրին, օրինակ՝ որևէ աշխատանքի համար իրենց ուժերը հնարավոր է թերագնահատեն, սակայն տղամարդիկ ավելի քիչ են այդ մասին խոսում կամ ընդհանրապես չեն արտահայտվում։


Ինչի՞ց է այն առաջանում։
Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչն է այս ֆենոմենի պատճառը, սակայն կան ենթադրություններ, ըստ որոնց այն գուցե գալիս է մանկության ընթացքում տեղի ունեցած տարբեր իրադարձություններից, օրինակ՝ եթե մարդ ունեցել է հաջողակ քույր կամ եղբայր, ով ավելի շատ է ուշադրության կենտրոնում եղել ու գովասանքի արժանացել կամ հակառակը, հենց նա է եղել ընտանիքի խելացին ու նա ինքն իր վրա միշտ ավելին է վերցրել քան կարող էր իրականացնել, ինչպես նաև այդ համախտանիշի առաջացումը կախված է մարդու անհատականությունից։ Այս սինդրոմը կարող է առաջանալ նաև այն մարդկանց մոտ ովքեր փոքրամասնություն են կազմում որևէ խմբում, օրինակ՝ կնոջ մոտ կարող է այն առաջանալ, եթե աշխատում է մի վայրում որտեղ տղամարդկանց թիվը գերակշռում է կամ հակառակը։ Կամ օտար երկրում ապրելու ու անծանոթ հասարակությունում ներգրավվելու ժամանակ։

Ու՞մ մոտ կարող է հաճախ նկատվել այս զգացողությունը։

Պերֆեկցիոնիստներ - պերֆեկցիոնիստները երբեք չեն բավարարվում իրենց գործով, միշտ կարծում են, որ կարող էին ավելի լավ անել ու հասնել կատարելությանը։ Իրենց ուժեղ կողմերի վրա կենտրոնանալու փոխարեն, ուշադրությունը սևեռում են իրենց թերությունների և սխալների վրա։ Արդյունքում, նույնիսկ լավ արդյունքների դեպքում ցածրացնում են իրենց հմտությունները։ 

Փորձագետներ - այս անհատները միշտ փորձում են սովորել ավելին և երբեք գոհ չեն իրենց մակարդակից, նույնիսկ եթե նրանք ունեն բարձր որակավորում, նրանք ցածրացնում են իրենց հմտությունները։ Կարծում են, որ պետք է ամեն ինչ իմանան, երբ որևէ բան չգիտեն, համարում են ուրեմն ոչինչ չգիտեն։

Մենակատար - սոլոիստ - մենակատարների մոտ զգացողություն է, որ իրենք պետք է ամեն ինչ ինքնուրույն անեն, հակառակ դեպքում, եթե նույնիսկ չնչին օգնության ստանան ուրիշներից, ապա նրանք այդ գործը չեն համարում իրենց ձեռքբերումը, համարում են իրենց ձախողակ ու թույլ։

Բնատուր տաղանդ - նրանք կարծում են, որ ցանկացած բան, որ ձեռնարկեն պետք է հեշտ, հանգիստ ու արագ ստացվի, եթե այդպես չի լինում որևէ բան անելիս, եթե շատ ժամանակ են տրամադրում կամ անմիջապես հաջող չի ստացվում, ապա համարում են այդ գործը ձախողված ու հիասթափվում են, ուրեմն այդքան էլ տաղանդավոր չեն։

Գերմարդ - սուպերհերոս - վերջիններս իրենց վրա են վերցում մի շարք դերեր և ենթադրում են, որ բոլոր գործերը, դերերը պետք է հավասարապես լավ անեն ու եթե դերերից մեկն այդքան էլ արագ, հեշտ ու հաջող չստացվի, ապա անհաջողակ են, օրինակ՝ եթե որևէ մեկը որպես աշխատակից շատ գոհ է ինքն իրենից, բայց ծնողի դերում որևէ հարցերում իր ակնկալինքներին չի բավարարում, ապա ունենում է ամոթի զգացում, սուր ինքնաքննադատություն և այդ թերացման պատճառով իր մյուս գործերն ու դերերը չի գնահատում։

Ինչպե՞ս խուսափել այդ սինդրոմից կամ նվազեցնել այն։

Որպես կանոն այս սինդրոմը համարվում է բացասական, քանի որ շատերին հետ է մղում իրենց նպատակներից, սակայն այն նաև ունի դրական կողմեր։ 

Այն կարող է օգնել, որ
  • ձգտնեք ավելիին, սովորենք, զարգանանք, փորձ ձեռք բերենք
  • մեր էգոն չափի մեջ մնա և հաջողությունները չխանգարեն անցնել հաջորդ քայլին
Սակայն պետք է հիշել, որ այս դրական կողմերը կարելի է պահել առանց դրանց բացասական հետևանքների: 

Ինչպե՞ս ազատվել այս սինդրոմից։

Պետք է հիշել, որ այս սինդրոմը մշտական չէ, կարող ենք ցանկացած պահի ազատվել դրանից՝

  • ունենալով մարդկանց, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, հավատում են մեր ուժերին ու պատրաստ են աջակցել,
  • չհամեմատվելով այլ մարդկանց հետ։

Էս ամենի հետ պետք է նաև ազատվել որոշ արտահայտություններից, որոնք ասում ենք ինքներս մեզ կամ մեր երեխաներին։

  • Ինչ բարձր կարծիք ունես քո մասին։
  • Քեզ ինչի՞ կամ ու՞մ տեղն ես դրել։
  • Դու չես կարող անել, փոքր ես, սպասի՛ր ես անեմ քո փոխարեն։
  • Տե՛ս, ընկերդ ինչ արագ է սովորում, ավելի լավ է անում։
  • Չէ, ես շատ լավ չարեցի, պարզապես բախտս բերեց։
  • Հաստատ լավ չի ստացվի, չեմ կարողանա։
  • Հեշտ էր դրա համար ստացվեց, թե չէ ես հաջողակ չեմ։

Հետևյալ արտահայտությունները երեխայի մոտ հնարավոր է առաջացնեն այս սինդրոմը, այնպես որ կարծում եմ պետք է ուշադիր ընտրենք մեր մտքերն ու բառերը։

Էնպես որ, հենց նկատեք նման մտքեր ազատվեք դրանցից որքան հնարավոր է շուտ ու գնացեք դեպի ձեր երազանքները։






Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...