Skip to main content

Ի՞նչ գրքեր կարդալ երեխայի (նաև ծնողի) զարգացման մասին - մաս 1

Երեխա մեծացնելու և դաստիարակելու մասին խորհուրդ կարելի է փնտրել և ստանալ (երբեմն առանց հարցնելու ստանալ) բազմաթիվ աղբյուրներից՝ մանկաբույժից, ծնողներից, ընկերներից, համացանցից։

Ինձ համար ևս մի շատ կարևոր և արժեքավոր աղբյուր է գիրքը, որից կարելի է ստանալ անհրաժեշտ համակարգված տեղեկատվություն։ Ես չեմ սահմանափակվում միայն սերնդեսերունդ փոխանցված գիտելիքներով ու մոտեցումներով․ ինձ նաև շատ հետաքրքիր է՝ աշխարհի մյուս կողմերում ինչպես են մարդիկ լուծում երեխա մեծացնելու առօրյա խնդիրները։ 

Այսօր երեխաներին վերաբերող գրքերը բազմաթիվ են։ Կարելի է գտել գրքեր ըստ տարիքի, ազգային մոտեցումների, դաստիարակության տեսակի։ Այս գրառման շրջանակում ներկայացնում եմ անգլալեզու այն գրքերը, որոնք մեծապես ազդել են իմ մտածելակերպի և մոտեցումների վրա։ 


1. Երեխայի զարգացող միտքը խթանող 12 ռազմավարություններ

The Whole-Brain Child: 12 Revolutionary Strategies to Nurture Your Child's Developing Mind
Authors: Daniel J. Siegel, Tina Payne Bryson


Այս գիրքը խորհուրդ եմ տալիս կարդալ այն ծնողներին, խնամակալներին, երեխաների հետ աշխատող մարդկանց, որոնք ուզում են ծանոթանալ երեխայի զարգացման փուլերի հետ։ Այն հնարավորություն կտա հասկանալ և իմանալ՝
  • երեխայի ուղեղի, նյարդաբանական զարգացման փուլերը, առանձնահատկությունները։ Որ տարիքում ինչ սպասել երեխայից և ինչպես ունենալ առավել արդյունավետ հաղորդակցում երեխաների հետ, երբ և ինչպես երեխային բացատրել հետևանքների մասին
  • ինչպես կանխել կամ արձագանքել երեխայի անընդունելի վարքին՝ մնալով հանգիստ, գիտակից և կարեկցող ծնող
  • այլ մարդկանց անձնական փորձը, նրանց հետ պատահած իրավիճակեները և նրանց լուծումների տարբերակները
Այս գրքից հետո ես սկսեցի շատ իրավիճակներ այլ կերպ ընկալել և դրանց այլ կերպ արձագանքել։

Ի դեպ, այս գիրքը լսել եմ աուդիոգրքի տարբերակով, որը կարդում էին հենց հեղինակները։ Շատ հետաքրքիր էր թե՛ գիրքը, թե՛ մատուցման տարբերակը։

2. 13 բան, որ մտավոր և հոգեպես ուժեղ ծնողները չեն անում

13 things that mentally strong parents don't do
Author: Amy Morin

Այս գրքի մասին ավել բան չեմ գրի։ Պարզապես կնշեմ այդ 13 կետերը, որոնց մասին հեղինակը գրում և բերում է բազմաթիվ օրինակներ իր աշխատանքային բազմամյա փորձից։


Ահա թե ինչ չեն անում մտավոր ուժեղ (առողջ) ծնողերը՝

  1. երեխայի մեջ չեն սերմանում զոհի մտածելակերպ
  2. քայլեր չեն ձեռնարկում մեղքի զգացումից դրդված
  3. իրենց երեխային չեն դնում տիեզերքի կենտրոնում 
  4. չեն կայացնում որոշումներ վախից դրդված
  5. իրենց իշխանությունը չեն տալիս երեխային (երեխային տալիս են ընտրությոն հնարավորություն, սակայն երեխան ծնողի ղեկավարը չի, երեխան անդադար չի որոշում որտեղ անցկացնեն արձակուրդը, ուր գնան, ինչ ուտեն և այլն։)
  6. երեխայից չեն սպասում կատարելություն
  7. թույլ չեն տալիս երեխան խուսափի պատասխանատվությունից
  8. երեխային անդադար չեն պաշտպանում ցավից (ի նկատի ունի, որ պետք չէ անմիջապես շեղել և բացառել տխուրությունը, անհարմարությունները, պետք չէ արագ մխիթարել։ Կյանքի այդ փորձությունները նրանց անհրաժեշտ են, որ կարողանան լինել տոկուն և դիմացկուն)
  9. պատասխանատվություն չեն զգում երեխայի ապրումների համար (երբ երեխային անդադար փորձում են պահել ուրախ, հանգստացնել վրդովված ժամանակ, երեխան չի սովորում ինքնուրույն կարգավորել իր հուզական աշխարհը և մշտապես կախվածություն է զգում արտաքին գործոններից։)
  10. անընդհատ չեն կանխում երեխայի սխալները
  11. չեն շփոթում դաստիարակությունը պատժի հետ (պատիժը ստիպում է վախենալ հետևանքներից, իսկ կարգապահությունը սովորեցնում է հետագայում կատարել լավ ընտրություն)
  12. տհաճ իրավիճակներից խուսափելու համար չեն փնտրում կարճ ճանապարհներ (կոնֆետ չեն տալիս, որ նվնվոցը կտրի)
  13. չեն մոռանում իրենց արժեքները 


3․ Հաջողված ուսման գիտությունը (make it stick-ի համար հարմար տարբերակ չեկավ մտքիս, եթե լավ առաջարկ ունեք, ասեք :D )

Make It Stick: The Science of Successful Learning
Author: Peter C. Brown, Henry L. Roediger III, Mark A. McDaniel

Եթե ուզում եք սովորել և երեխային սովորեցնել՝ ինչպես առավել արդյունավետ կերպով կարելի է սովորել և յուրացնել նոր ստացած տեղեկատվությունը, ապա այս գիրքը ձեզ համար է։ Այնտեղ ներկայացված են մի շարք հմտություններ, ռազմավարություններ, որոնք նպաստում են արդյունավետ ուսուցմանը։
Հիշում ե՞ք մի հին ասացվածք կար <<Կրկնությունը գիտության մայրն է>>։ Ուրմեն այսպես, այստեղ կա որոշակի ճշմարտություն, սակայն կախված է, թե այդ կրկնությունը ի՞նչ հաճախականությամբ է կատարվում և ի՞նչ ընդմիջումներով։ Եթե մի օրվա ընթացքում է կատարվում կրկնությունը, ապա այն այդքան էլ արդյունավետ չէ, սակայն եթե կրկնությունը կատարվում է մի քանի օր դադարով, այնուհետև մի քանի շաբաթ, ապա սովորածն ավելի լավ կյուրացվի և արագ չի մոռացվի։

Գրքում նկարագրվում է նաև սովորելու գործընթացի բաղկացուցիչ 3 մասերը՝
  1. կոդավորում - նոր տեղեկատվությունն ուղեղը ստանում է և տեղավորում կարճաժամկետ հիշողության մեջ։ Ի դեպ, կարճաժամկետ հիշողությունում տեղակայված տեղեկատվության մեծամասնությունը հեշտությամբ մոռացվում է։
  2. ամրացում - ստացած, սովորած նյութը ամրապնդվում է երկարաժամկետ հիշողության մեջ և այդ նոր նյութը կապակցվում է նախորդ գիտելիքների ու նախկին փորձի հետ։
  3. վերհիշում - նոր ստացած գիտելիքն անհրաժեշտ է վերարտադրել, որպեսզի այն ավելի լավ ամրապնդվի երկարաժամկետ հիշողությունում և կապերն ավելի լավ միանան։
Գրքում բերված են մի շարք գործիքներ, որոնք բավականին հետաքրքիր են, գործնականում փորձված ու արդյունավետ։

Իսկ դուք նոր սովորած տեղեկատվությունը հիշելու և ամրապնդելու համար ի՞նչ մեթոդներ եք օգտագործում։

Եթե հետաքրքրեց այս գրառումը և ուզում եք այլ գրքերի մասին կարդալ, ապա արձագանքեք և առաջիկայում կներկայացնեմ ևս մի քանիսը։

Իսկ դուք դաստիարակության մասին ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք ընթերցել։



Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...