Skip to main content

Ինչպե՞ս և ի՞նչ խոսել կորոնավիրուսի մասին երեխաների հետ

Այս վերջին շրջանում ամբողջ համացանցը լցվել է կորոնավիրուսի մասին կանխարգելիչ գործողությունների մասին գրառումներով, սև հումորներով, բացասական, ռասիստական, ծայրահեղ կոպիտ մեկնաբանություններով։
Այս գրառումս վերաբերում է երեխաներին, քանի որ նրանք այդ ամենի մեջ են, լսում են տանը, լսել են դպրոցում և նրանց առօրյան ամբողջովին փոխվել է այս վերջին իրադարձություններից։

Ինչպե՞ս խոսել կորոնավիրուսի մասին երեխայի հետ

Նախևառաջ պետք է բացատրել, որ շատ բաներ մենք չենք կարող կառավարել, այդ թվում նաև այս իրավիճակը մեր հսկողության ներքո չէ, սակայն կարող ենք կառավարել մեր վերաբերմունքն այդ իրավիճակի հանդեպ և կարող ենք վերահսկել մեր գործողությունները, որոնք կարող են կանխել հիվանդության տարածումը։ 

1. փորձեք խոսել հանգիստ և առանց խուճապի։ Երեխաներին պետք է բացատրել, թե ինչ հիվանդություն է, ինչպես է տարածվում այն, ինչպես կանխել դրա տարածումը և պետք է ասել, որ վախենալու կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է հետևել կանխարգելիչ գործողություններին՝

  • դրսում ոչինիչ չուտել, դրսից ներս մտնելուն պես լվացվել, նույնիսկ եթե ոչնչի չի կպել,
  • աչքերին, քթին, բերանին չկպնել, փռշտալիս կամ հազալիս բերանն արմունկով կամ անձեռոցիկով փակել և այն անմիջապես թափել
  • հեռու մնալ հազացող, փռշտացող մարդկանցից
  • հեռու մնալ տարեցներից, եթե առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն
  • ձեռքերը լվանալ 20 վայրկյանից ոչ պակաս, ինչպես նաև ոչ շատ երկար, քանի որ հաճախակի և երկար լվացվելու արդյունքում կարող է վնասվել մաշկը 
  • եթե ջրով լվացվելու հնարավորություն չկա՝ սովորեցրեք ախտահանիչ նյութերից օգտվելու կանոնները

2. բացառեք խտրական, բացասական բառապաշարը։ Կարելի է պատմել, թե որտեղից է և ինչպես է տարածվել, սակայն այդ պատմությունը պետք չէ ողողել վիրավորական և ստորացնող բառամթերքով։ Պարզապես պետք է այդ իրավիճակը որպես ուսուցողական օրինակ վերցնել և բացատրել՝ ինչպես պետք չէ անել և ինչպես ճիշտ վարվել։ 

3. հետևեք տանը կամ շրջապատում նրանց ներկայությամբ հնչող տեղեկատվությանը, առկա տեղեկատվամիջոցներին՝ ռադիո, հեռուստատեսություն, շրջապատող մարդիկ։ Անհրաժեշտ է կրճատել COVID-19-ի մասին տեղեկատվության հոսքը երեխաների ներկայությամբ։ Մեծահասակները գուցե հաճախ հումորով են վերաբերվում, կատակի են տալիս, բայց փոքրիկներն այլ կերպ են վերլուծում այդ ամենը, ավելի խորն են ընդունում։ Այդ ավելորդ տեղեկատվությունը կարող է հանգեցնել անհանգստության և սթրեսսի։ 

4. բացատրեք, թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19-ը։ Եթե երեխան շատ է  անհանգստանում և հետաքրքրվում դրա մասին, փորձեք մի քանի բառով բացատրել, բայց եթե ավել հարցեր չի տալիս, գուցե շատ մանրամասնելու կարիք չկա։ 
COVID-19-ը կորոնավիրուս հիվանդության (coronavirus disease 2019) կրճատ անվանումն է։ Նոր վիրուս է, որի մասին բժիշկները, գիտնականները նոր են ուսումնասիրում և սովորում։ Ոմանց համար ծանր հետևանքներ կարող է առաջացնել, բայց շատերն ապաքինվում են, այդ թվում նաև երեխաները։ 

Ինչպե՞ս ծնողը կարող է կանխել վարակի տարածումը

- խուսափեք այցելել մարդաշատ վայրեր (ծննդյան տոներ, մանկական խաղավայրեր, առևտրի կենտրոններ, հարսանիք և այլն)
- հետաձգեք կամ չեղարկեք երեխայի ծննդյան տոնը։ Պատկերացնում եմ՝ որքան կարող է այդ փաստը տխրեցնել փոքրիկին, սակայն անհրաժեշտ է նրբանկատորեն զրուցել և նրա տարիքին համապատասխան բառերով բացատրել իրավիճակը 
- խուսափեք խաղահրապարակներից, քանի որ վիրուսը երկար ժամանակ պահպանվում է իրերի վրա ու ամեն վայրկյան չենք կարող հսկել, որ երեխան ձեռքը դեմքին չմոտեցնի
- մի այցելեք տարեց բարեկամներին և հարազատներին։ Այդ այցը կարող է ճակատագրական լինել նրանց համար։ 


Անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է պահպանել հանգստությունը, առավել ևս երեխաների ներկայությամբ և շարունակել կյանքն առանց տագնապի։ 
Այս անհանգիստ և խառը օրերին չենք մոռանում նաև՝
- փորձել հանգիստ պլանավորել օրը՝ առավելագույս պահելով նորմալ և երեխայի համար կանխատեսելի առօրյան, քանի որ այդ կանխատեսելիությունը երեխային տալիս է հանգստություն և վստահություն, որ ամեն ինչ նորմալ է
- երեխայի հետ գնալ զբոսնելու ոչ մարդաշատ վայրերում
- կարդալ գրքեր, պատմել հետաքրքիր պատմություններ նրա մանկությունից
- մարդկանց հետ շփվելիս պահպանել հեռավորություն
- խաղալ, նկարել, նվագել, հեծանիվ քշել և այլն
-երեխային ներգրավել տան գործերում (հավաքել իր խաղալիքները, սեղանը, սենյակը, կերակրել և զբոսանքի տանել տան կենդանիներին, ջրել բույսերը, միասին պատրաստել նախաճաշ և այլն)

Երեխաների համար շատ կարևոր է, որ իրենց համար հոգ տանող մեծահասակները լինեն հանգիստ, չմատնվեն խուճապի, ամեն ինչ հսկողության տակ ունենան։ Մեծերի հանգստությունը մեծապես ազդում է երեխայի ինքնավստահության և առողջության վրա։

Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել այս օրերը երեխաների հետ։ 








Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...