Skip to main content

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։

Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։
Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ապա հնարավոր է այստեղ գտնեք ձեր հարցերի պատասխանները։

Կարծում եմ թանգարան այցելությունը չպետք է մնա միայն դպրոցի էքսկուրսիաների շրջանակում։ Այն կարող է դառնալ ընտանիքի հաճելի ժամանցի մի մասը։
Այստեղ ձեզ եմ ներկայացնում թանգարան այցելելու առավելությունները մեծերի և փոքրերի համար, ինչպես նաև մի քանի խորհուրդ այցը հետաքրքիր դարձնելու համար։

Թանգարան գնալու առավելությունները

  1. թանգարանները հրաշալի կապ են անցյալի, ներկայի և ապագայի հետ։
  2. այցը երեխային հնարավորություն է տալիս տեսնել, ընկալել, վերլուծել և հաղորդակցվել մի նոր աշխարհի հետ, ընդլայնել մտահորիզոնը։
  3. թանգարանները ոգեշնչում են և զարգացնում են ստեղծագործական միտքը:
  4. թանգարան այցը հնարավորություն է տալիս անմիջապես, իրական կյանքում շփվել արվեստի հետ, կտրվել էկրանների հարթ պատկերներից, դանդաղեցնել կյանքի տեմպը և օգնում է կենտրոնանալ, ամբողջ ուշադրությամբ ուսումանսիրել տեսած ցուցանմուշն առանց արտաքին աշխարհի իրարանցումների։
  5. 14 տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արվեստի հետ շփումը (թանգարան, պատկերասրահ, ցուցահանդես, օպերա, համերգ, թատրոն այցելությունը) նպաստում է երկարակեցությանը և նվազեցնում է մահացության ռիսկը հասուն տարիքի մարդկանց մոտ։ Ըստ այդ հետազոտության, տարվա ընթացքում 1-2 անգամ այցի դեպքում մահացության ցուցանիշը (հետազոտվող խմբի մոտ) նվազել է 14%-ով, իսկ ամսական առնվազն 1 անգամ այցի դեպքում՝ 31 %-ով։
  6. մեկ այլ հետազոտության համաձայն, արվեստի թանգարան այցը երեխաների մոտ բարձրացնում է առողջ դատողություն անելու ունակությունը, կարեկցանքը, ավելացնում է հանդուրժողականությունը, նվազեցնում է կանխակալ մտածողությունը։  

Ինչպե՞ս դարձնել թանգարան այցը սահուն և հետաքրքիր

  • սկսել այցերը փոքր տարիքից։ Որքան շուտ երեխաները սկսեն այցելել թանգարան, այնքան ավելի շուտ և հեշտ կընդունեն դրանց առկայությունն իրենց կյանքում։
  • նախապես զրուցել կանոնների մասին։ Երեխայի հետ պետք է դեռ տանը խոսել  նկարներին, քանդակներին, ցուցանմուշներին չկպնելու, թանգարանում վարվելակերպի կանոնների մասին։ 
  • վերցնել թուղթ ու մատիտներ տեսածը վերարտադրելու, դրա մասին մտքերը շարադրելու համար։ Քանի որ երեխաներն աշխարհն ընկալում և ճանաչում են իրենց բոլոր զգայարաններով, շատ դժվար է հետևել կանոններին և սահմանափակվել միայն նայելով։ Ձեռքին ունենալով զբաղմունք՝ կկարողանան մասնակցել և որոշակիորեն բավարարել հետաքրքրությունը։ 
  • վերցնել տեսախցիկ։ Ավելի մեծ երեխաները կարող են վերցնել տեսախցիկը և նկարել դուր եկած ստեղծագործությունները, հետո կարող են կազմել իրենց նկարած լուսանկարներով ալբոմ։ 
  • հարցեր տալ, զրուցել այցի ժամանակ և հետո։ 
այցի ժամանակ երեխաներիս առաջարկում եմ մի բան ընտրել, որ հետո տանը նկարեն կամ եթե հարմար է՝ հենց տեղում։
- ընթացքում խոսում եմ և բացատրում եմ տեսածը, նրանց համար զվարճալի և տարօրինակ բաները, խոսում եմ արվեստագետի մասին, կարդում ենք ստեղծագործության կողքին փակցրած նկարագրությունը և այլն։ 
- առաջարկում եմ փնտրել գույներ, պատկերներ, առարկաներ նկարների մեջ, համեմատել ստեղծագործությունները, գտնել ընդհանուր գծերը և տարբերությունները։
- հարցնում եմ, թե ի՞նչը դուր եկավ, ինչը դուր չեկավ։ Եթե նույնիսկ նրանց դուր չեն գալիս որոշ նմուշներ, ապա այդ մասին զրուցում ենք, քննարկում, հասկանում, որ ամեն ինչ չի կարող բոլորին դուր գալ։ Արվեստագետն այդպես է արտահայտել իր զգացածը և փոխանցել այդ եղանակով։ Եթե դուր չի գալիս՝ չի նշանակում, որ այն գոյություն ունենալ չի կարող կամ լավը չի։ Եթե դուր չի գալիս, ապա կարելի է առանց վատաբանելու շրջանցել։
  • նախապես ծանոթանալ ցուցադրության հետ։ Եթե անծանոթ թանգարան է կամ նոր ցուցադրություն կա, ապա սկզբում ես եմ մտնում ցուցասրահ, տեսնեմ ինչ կա չկա, երեխաներիս համար տհաճ ցուցանմուշներ կան, թե չէ, նոր միասին ենք մտնում։ Ժամանակակից արվեստն անկանխատեսելի է․ բարեբախտաբար, եթե տարիքային սահմանափակում կա, ապա շատ դեպքերում այդ մասին նշում են սրահի մուտքի մոտ։ 
  • փնտրել և այցելել մանկական սենյակ։ Եթե թանգարանն ունի մանկական անկյուն (ի դեպ, ինձ շատ է դուր գալիս այդ գաղափարը), ապա երեխաներիս տեղեկացնում եմ, որ սրահներով պտտվելուց հետո անպայման գնալու ենք մանկական սրահ, որտեղ կարող են նկարել, խաղալ, ձեռք տալ և ուսումնասիրել երեխաների համար նախատեսված առարկաները։
  • փնտրել մանկական ծրագրերով թանգարաններ։ Բարեբախտաբար, Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում կարելի է գտնել այնպիսի թանգարաններ, որոնք ունեն մանկական ուսուցողական և ճանաչողական ծրագրեր։ Կարծում եմ դրանց մասնակցությունը կօգնի հետաքրքրություն և սեր առաջացնել դեպի արվեստը։
  • ընտրել ցուցասրահն ըստ երեխայի նախասիրությունների։ Այսօր, մեծ թանգարաններն ունեն տարբեր թեմաներով սրահներ։ Եթե երեխան տարված է դինոզավրներով, ապա տարեք դրանց սրահը, եթե սիրում է բալետ պարել՝ տարեք բալերինաներով նկարների և արձանների սրահը, օրինակները շատ են, հավանաբար մի բան կգտնվի որ երեխան սիրում է (գնացքներ, ինքնաթիռներ, նավեր, եգիպտական մումիաներ, քանդակներ, ծաղիկներ և այլն)։ 
  • ընտրել հարմար օր և ժամ։ Կարծում եմ առավել նպատակահարմար է երեխաներին տանել թանգարան ոչ ծանրաբեռնված ժամերին և օրերին, երեխայի կուշտ ու հանգիստ ժամանակ։ Եթե երեխան սովոր չէ այցերին, ապա լավ կլինի խուսափել հատուկ միջոցառումներից, օրինակ՝ թանգարանային գիշեր։ 
  • հասկանալ, թե երբ պետք է ավարտել այցը։ Կարևոր գործ է այցը կազմակերպելը, մի այլ կարևոր պահ է ճիշտ ժամանակին այցն ավարտելը։ Եթե թանգարանը մեծ է, ապա պետք չէ ամբողջն ուսումնասիրել մեկ այցի ընթացքում։ Եթե նկատում եք երեխան հոգնել է, սոված է, ապա ավելի լավ է անմիջապես դադարացնել այցը և հնարավորության դեպքում վերադառնալ մեկ այլ օր։ Հիշե՛ք, որ չեք կարող ամեն բան նախատեսել և պլանավորել, պատրաստ եղեք հարմարեցնել օրը երեխայի հետ։ Այդպես և՛ երեխան գոհ կմնա ու բացասական տպավորություններով չի հեռանա, և՛ դուք կխուսափեք երեխայի անսպասելի ու անցանկալի վարքից, և՛ մյուս այցելուները շնորհակալ կմնան ձեր լավ որոշման համար։ 
  • անտեսել վերոնշյալ բոլոր կետերն ու շարժվել ըստ սեփական ընտանիքի, երեխայի կարիքների և նախասիրությունների։ 

Հայաստանում, Արցախում բազում թանգարաններ կան ուր կարելի է գնալ երեխաների հետ։ Այնտեղ հիմնական հավաքածուից բացի, ժամանակ առ ժամանակ հետաքրքիր ցուցադրություններ էլ են լինում, որոնք նույնպես կօգնեն հարստացնել երեխայի ներաշխարհը և զարգացնել գեղեցիկի ընկալումը։

Այնպես որ սպասելու կարիք չկա․ հաջորդ անգամ թանգարան այցելելիս երեխաներին տարեք ձեզ հետ և բացեք նրանց համար մի նոր աշխարհ։


«Նկարը հասկանալու միակ ձևը գնալն ու դրան նայելն է:
Եթե միլիոն այցելուից կա գոնե մեկը, ում համար արվեստն ինչ-որ իմաստ ունի, ապա դա արդեն իսկ արդարացնում է թանգարանների գոյությունը»:
- Պիեռ-Օգյուստ Ռենուար

“The only way to understand painting is to go and look at it.
And if out of a million visitors, there is even one to whom art means something, that is enough to justify museums.”
– Pierre-Auguste Renoir




Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...