Skip to main content

Posts

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Ինչպե՞ս ընտրել ամանորյա նվերներ երեխաների համար․ 4 նվերի կանոն

Տոներն արդեն մոտենում են և ծնողները փորձում են ևս մեկ տարի հիշարժան դարձնել իրենց երեխաների համար։ Որոշ երեխաներ մտածում են ինչ խնդրել Ձմեռ Պապիկից, ոմանք՝ ծնողներից, իսկ որոշները նույնիսկ հույս չունեն, որ որևէ նվեր կստանան։ Տարեցտարի կարծես դժվարանում է երեխաների համար նվերներ ընտրելը։ Երբ փոքր էինք, մեզ համար մեր ծնողներն ընտրում էին այն ինչի կարիքն ունեինք կամ ինչ կկարողանային հայթայթել, իսկ այսօր երեխաները գրեթե ոչնչի կարիք չունեն, այսինքն՝ երբ որևէ բանի կարիք կա՝ անմիջապես ձեռք ենք բերում, չենք սպասում հատուկ առիթի։ Նվերների ընտրության համար մի հետաքրքիր մոտեցման հանդիպեցի մի քանի շաբաթ առաջ,  որը մտածելու տեղիք տվեց և որի մասին ուզում եմ պատմել։  Մեր թաղամասում մամաների ակումբ կա, որի վերջին հանդիպումը նվիրված էր խաղալիքների և գրքերի փոխանակմանը։ Այսինքն, այն գրքերը և խաղալիքները, որոնք այլևս հետաքրքիր չեն երեխաներին, չեն օգտագործում, տանում ենք և փոխանակում ենք մյուս մամաների բերած իրերի հետ, իսկ մնացած չընտրված իրերը հյուրընկալողը տանում է որևէ բարեգործակ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Դասապատրաստում․ ինչպե՞ս օգնել և խթանել երեխային ինքնուրույն անել դասերը

Դասերի վերսկսման նախաշեմին որոշեցի կիսվել դասապատրաստման և տնային աշխատանքների վերաբերյալ իմ մտորումներով, կարծիքով, առաջարկել որոշ քայլեր, որոնք հնարավոր է օգնեն դասապատրաստման գործընթացը դարձնել ավելի սահուն և հաճելի։  Տնային աշխատանքի արդյունավետությունը Նկատե՞լ եք, թե տնային աշխատանքի վերաբերյալ կարծիքները որքան տարաբնույթ են։ Ինձ հանդիպած մանկավարժների մեծամասնությունը բարձր է գնահատում ծնողի ներգրավվածությունը դասապատրաստման ընթացքում, քանի որ երբ ծնողը տեղյակ է երեխայի դասերից, նրա ներգրավվածությունն օգնում է երեխային ավելի պատասխանատվությամբ վերաբերվել դասերին և տնային աշխատանքին։  Մի շարք հոգեբաններ  (օր․` Միխայիլ Լաբկովսկին)  պնդում են, որ ծնողը չպետք է միջամտի երեխայի դասապատրաստման գործընթացին։  Դասապատրաստումն ա ռանց ծնողի հսկողության  երեխային հնարավորություն է տալիս լինել ինքնուրույն, հասկանալ իր պատասխանատվությունը և գիտակցել իր արածի կամ չարածի հետևանքները։ Դպրոցը երեխային պարզապես գիտելիք տալու վայր չէ, այն պատրաստում է երեխային ի...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Դաստիարակության դասական 4 տեսակները

Ցանկացած ծնող/խնամակալ ունի երեխա մեծացնելու, դաստիարակելու իր ոճը։ Ոմանց մոտ այն ձևավորվում է ակամա՝ հիմնվելով սեփական ծնողներից ստացած փորձի վրա, իսկ ոմանք էլ երկար ուսումնասիրում, կարդում և գտնում են իրենց բնավորությանը և արժեքներին համապատասխան լավագույն տարբերակը։ Այս անգամ որոշեցի անդրադառնալ դաստիարակության դասական տեսակներին։ Կլինիկական և անձի զարգացման հոգեբան Դայանա Բոմրինդը 1966-1967թ․-ին իր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա ներկայացրեց դաստիարակության 3 տեսակները՝ ավտորիտար (իշխանատենչ), թույլատրող (զիջող) և հեղինակավոր ։ Իր ուսումնասիրության հիմքում ընկած էր 2 բաղադրիչ՝  ծնողների արձագանքը  երեխայի կարիքների և ծնողների պահանջկոտությունը  երեխայի վարքի վերաբերյալ:  1983թ․ Մաքքոբին և Մարթինն ընդլայնեցին Դ․ Բոմրինդի աշխատանքը և ավելացրին ևս մի տեսակ՝ չներգրավվող տեսակը: Ավտորիտար   - ծնողը կենտրոնանում է պատժի, այլ ոչ թե հետևանքները բացատրելու վրա - հաղորդակցությունը որպես կանոն միակողմանի է, ծնողից դեպի երեխա...