Skip to main content

Ինչպե՞ս ընտրել ամանորյա նվերներ երեխաների համար․ 4 նվերի կանոն

Տոներն արդեն մոտենում են և ծնողները փորձում են ևս մեկ տարի հիշարժան դարձնել իրենց երեխաների համար։ Որոշ երեխաներ մտածում են ինչ խնդրել Ձմեռ Պապիկից, ոմանք՝ ծնողներից, իսկ որոշները նույնիսկ հույս չունեն, որ որևէ նվեր կստանան։
Տարեցտարի կարծես դժվարանում է երեխաների համար նվերներ ընտրելը։ Երբ փոքր էինք, մեզ համար մեր ծնողներն ընտրում էին այն ինչի կարիքն ունեինք կամ ինչ կկարողանային հայթայթել, իսկ այսօր երեխաները գրեթե ոչնչի կարիք չունեն, այսինքն՝ երբ որևէ բանի կարիք կա՝ անմիջապես ձեռք ենք բերում, չենք սպասում հատուկ առիթի։

Նվերների ընտրության համար մի հետաքրքիր մոտեցման հանդիպեցի մի քանի շաբաթ առաջ,  որը մտածելու տեղիք տվեց և որի մասին ուզում եմ պատմել։ 

Մեր թաղամասում մամաների ակումբ կա, որի վերջին հանդիպումը նվիրված էր խաղալիքների և գրքերի փոխանակմանը։ Այսինքն, այն գրքերը և խաղալիքները, որոնք այլևս հետաքրքիր չեն երեխաներին, չեն օգտագործում, տանում ենք և փոխանակում ենք մյուս մամաների բերած իրերի հետ, իսկ մնացած չընտրված իրերը հյուրընկալողը տանում է որևէ բարեգործական կազմակերպության է տալիս։ Այդ հանդիպման ժամանակ զրուցեցինք ամանորյա նվերների, տանը չափից շատ խաղալիքների մասին և մամաներից մեկը պատմեց նվերներ ընտրելու հետևյալ կանոնի մասին։


Որո՞նք են նվերի կանոնները


նվիրել՝

1. մի բան, որը երեխան ուզում է
2. որևէ բան, որի կարիքն ունի 
3. հագնելու մի բան 
4. կարդալու բան 

Ես ինքս ավելացրել եմ հետևյալ մի քանի կետերը, որոնք հավանաբար կարելի է ներառել վերևի կանոններում, այնուամենայնիվ առանձնանցում եմ՝

5. նվիրել որևէ ստեղծագործական զբաղմունք (նկարելու, կարելու, գործելու, ուլունք սարելու հավաքածուներ, մոզայկա, պազլ, պլաստիլին և այլն)
6. Եթե ընտանիքում կան մեկից ավել երեխաներ, կարծում եմ կարևոր է նաև պահպանել արդարությունը, անկողմնապահությունը (մեկին չնվիրել հեռախոս, մյուսին՝ մատիտներ)
7. ընտրել նվեր տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով
8. նվիրել սեփական ձեռքով պատրաստած բան, որի միջոցով երեխան կիմանա, որ նվերը պարտադիր չէ լինի գնված, կսովորի, որ նվերը կարող է լինել նաև ձեռքի աշխատանք։
9. թանկ նվերները պետք չէ վերագրել Ձմեռ Պապիկին․ թող իմանան, որ ծնողներն են նվիրել:D 
10. տոներից հետո պետք չէ երեսով տալ նվերները, թե այդքան բան ենք նվիրել,  թանկ խաղալիք ենք առել, բայց չես գնահատում, չես լսում։ 


4 նվերի կանոնի օգնությամբ շատ ծնողներ կարողանում են սահմանափակվել և կողմնորոշվել, թե ինչ գնեն։ Ինչպես նաև, այն կարող է լինել լավ ուղեցույց այն հարազատների համար, ովքեր հարցնում են, թե ինչ նվիրեն Ձեր երեխային։

Հավանաբար տեղյակ եք, որ աշխարհի շատ երկրներում նվերները միմյանց տալիս են Սուրբ Ծննդին։ Երևի մեզ մոտ Ամանորին ենք տալիս, քանի որ երկար տարիներ Սովետական Միության ազդեցության տակ ենք եղել, ինչպես նաև Ամանորն ավելի շուտ ենք նշում քան Սուրբ Ծնունդը։ 
Ինչևէ, ուզում եմ նաև նշել մի հետաքրքիր ու ինձ համար շատ գրավիչ իսլանդական ավանդույթի մասին Jólabókaflóð - Սուրբ Ծննդի գրքի հեղեղ։ Սուրբ Ծննդի նախoրեին բոլորն իրար նվիրում են գիրք և ընթերցում են այդ երեկոյի ընթացքում (տարօրինակ մարդիկ են․ ո'չ բլինչիկ, ո'չ բուդ ։D)։ Կարծում եմ, վատ չի լինի ներմուծել նման գեղեցիկ ավանդույթ։

Ամենակարևորն այն է, որ այս տոնական օրերին հիշենք, որ կան բազում երեխաներ, ովքեր այս տոներին ոչինչ չեն ստանալու, չմոռանանք նաև նրանց։ Եթե որևէ բան գնեք ձեր երեխայի համար, մի փոքրիկ խաղալիք, իր էլ գնեք մի կարիքավոր երեխայի համար։ Կարծում եմ հնարավոր է գտնել որևէ վստահելի կազմակերպության, մարդկանց, ովքեր օգնում են անապահով ընտանիքներին։ Գուցե և ձեր շրջապատում, երեխայի դասարանում նման երեխա լինի, որի համար մի փոքր ուշադրությունը տոն կստեղծի։ Եթե կարող եք, ապա այլ երեխայի համար նվերը գնեք, նվիրեք կամ փոխանցեք Ձեր երեխայի հետ։ Այդպես նա նաև կսովորի լինել բարեսիրտ, կարեկցող, սեփական եսից բացի այլ մարդկանց մասին մտածող։ 

Բոլորին մաղթում եմ հաճելի և հեքիաթային տրամադրությամբ լի Ամանորյա և Սուրբ Ծննոդյան տոներ։ 

Իսկ դուք ինչպե՞ս եք առաջնորդվում նվերներ ընտրելիս։


Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...