Skip to main content

Ձմեռ Պապի մասին

Ամանորյա տոներին ընդառաջ շատ երեխաներ նամակներ են գրում Ձմեռ Պապին, մեծ հույսով սպասում ամանորյա հրաշքին ու խնդրած նվերներին, իսկ որոշները սկսում եմ հարցեր տալ, կասկածել նրա գոյության մասին, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է մեկ գիշերվա ընթացքում հասցնում բոլորին նվեր տալ, ինչ գիտի` ով է իրեն լավ պահել, ով՝ վատ, ինչպես է սահնակով ու եղջերուներով թռչում, և այլն։ Հաճախ էլ համադասարանցիները կամ մեծ երեխաներն են նրանց բացատրում ու ապացուցում, որ Ձմեռ Պապ չկա։) 

Որոշ երեխաներ շատ ծանր են տանում իրենց բացահայտումը ոչ թե նրա համար, որ Ձմեռ Պապ գոյություն չունի, այլ, որ իրեն այսքան տարի շարունակ խաբել են։ 

Երբեմն ծնողները պատրաստ չլինելով նման քննարկմանը, սկսում են թեման փոխել կամ համոզել, որ հաստատ կա, չհավատան ուրիշ երեխաների։ 

Կան նաև ծնողներ ովքեր ի սկզբանե ավանդույթը չեն դարձնում Ձմեռ Պապից նվեր անելը, ներկայացնում են որպես հեքիաթային կերպար ու համարում են, որ պետք չի երեխային խաբել։ 

Ինչպե՞ս երևակայական աշխարհից իրականություն անցումը սահուն դարձնել

Եթե երեխան մոտենում է հարցերով, ապա նրա հարցերը պետք չէ անպատասխան թողել,  միևնույն է նա հետաքրքրվելու ու գտնելու է դրանց պատասխանները։

Այսօր երեխաների տեղեկատվության աղբյուրները շատ-շատ են, նրանք դիտում եմ տարբեր մուլտեր ու ֆիլմեր, կարդում են գրքեր որտեղ ներկայացվում են Ձմեռ Պապի մասին տարաբնույթ պատմություններ։ Կարծում եմ, որ երեխայի մոտ հարցեր առաջանալու դեպքում ոչ թե պետք է միանգամից ասել, որ չկա կամ պնդել՝ կա, այլ ըստ իս, կարելի է պատմել տարբեր մշակույթներում գոյություն ունեցող կերպարների ու ավանդույթների մասին ու թույլ տալ, որ նա որոշի ուզում է հավատալ, թե՞ ոչ։ Երեխայի բնույթից կախված մոտեցումն էլ իհարկե տարբեր պետք է լինի։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ չարժի երեխային էլ ավելի խճճել ու խանգարել սեփական տրամաբանությամբ եզրակացություններ անելուն։ 

Կարելի է պատմել ամենահայտնի Սանտա Կլուսի նախատիպ դարձած Սուրբ Նիկողայոսի (3-4րդ դարեր, Զմյուռնիայի կաթողիկոս) մասին, ով իր ունեցվածքը վաճառելով օգնել է աղքատներին ու կարիքավորներին, խնամել է հիվանդներին, բանտարկյալներին, որբերին։ Ըստ ավանդույթի, Սուրբ Ծննդի նախորդ օրերին նա գաղտնի շրջում էր քաղաքով և ծխնելույզից նվերներ էր գցում, որոնք ընկնում էին կախված չորացող գուլպաների մեջ։ Նրան մի օր նկատում են և դրանից հետո նրա նման հագնվելով սկսում են գաղտնի նվերներ թողնել սիրելիների, կարիքավորների համար ու այստեղից էլ հենց առաջացել է գաղտնի նվեր դնելու ավադույթը։

Անկախ ամեն ինչից, այս գեղեցիկ պատմությունից կարելի է շատ բաներ սովորեցնել․ լինել բարի, անշահախնդիր, առանց ակնկալիքների օգնել կարիքի մեջ գտնվողին, աջակցել ու չսպասել գովասանքի խոսքերի։

Կարելի է պատմել մեր հայկական Կաղանդ Պապի մասին, ով ոչ թե նվերներ էր տալիս, այլ Ամանորի 7 խորհուրդներ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։ Կաղանդ Պապին էլ ուղեկցում էին խլվլիկներն ու արալեզներրը։

Եթե ծանոթ է Ձյունանուշի կերպարը, ապա կարելի է նրա մասին էլ զրուցել։ Նրա ծագման սկզբնաղբյուրը ռուսական հեքիաթներն են և սովետական տարիներին միացավ Ձմեռ Պապի ամանորյա  հեքիաթին (Մոսկվայում 1937թ․-ին տոնական միջոցառման ժամանակ)։ 

Եվ իհարկե, կարող եք նրանց առաջարկել դառնալ <<Ձմեռ Պապ>> ուրիշների համար, միասին նվերներ պատրաստել կարիքավոր ընտանիքներից երեխաների համար, սիրելի մարդկանց համար բացիկներ պատրաստել, տան փոքրիկ անդամների համար միասին ստեղծել հեքիաթ ու անակնկալներ մատուցել։

Ամենադժվար պահը հավանաբար երեխային բացատրելն է, որ ուրիշ երեխաներին չասի այդ մասին, քանի որ ամեն ծնող ինքը պետք է զրուցի իր երեխայի հետ այդ թեմայի շուրջ։

Դուք բախվել ե՞ք արդեն այս թեմայի հետ, ինչպե՞ս եք այդ լուրը մատուցել։



Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Ինչո՞ւ երեխաների հետ գնալ թանգարան

Ես հաճույքով եմ թանգարաններ (արվեստի, պատմության, տուն-թանգարան, գիտության, բնության, հնագիտական և այլն) գնում ու այդ իմ նախասիրությունը գալիս է դեռ փոքր տարիքից։ Փորձում եմ այդ հետաքրքրությունը նաև սերմանել երեխաներիս մեջ։ Եթե մենք մի նոր քաղաք են այցելում, ապա զվարճալի վայրերից բացի անպայման փնտրում եմ թանգարաններ, որոնք կկարողանանք գնալ միասին և հաճախ վերադառնում ենք այն թանգարանները, որոնք դուր են եկել կամ չենք հասցրել ուսումնասիրել ամբողջությամբ։ Նկատել եմ, որ որոշ ծնողներ, ովքեր սիրում են գնալ թանգարան, խուսափում են այն այցելել երեխաների հետ՝ ասելով որ երեխաներին հետաքրքիր չէ կամ խելոք չեն պահում իրենց այնտեղ։ Եվ իրոք, ոչ բոլորի համար կարող է թանգարան գնալը հետաքրքիր ժամանցի վայր լինել կամ եթե չեն սիրում թանգարան գնալ կամ երեխային տանել՝ չի նշանակում, որ մի բան սխալ են անում։ Սակայն եթե արվեստի և մշակույթի հետ կապը ձեր արժեհամակարգի մի մասն է կազմում և ուզում եք երեխաներին վարակել ձեր հետաքրքրություններով, պարզապես չգիտեք երբ սկսել և ինչպես այդ այցը սահուն կազմակերպել, ...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...