Skip to main content

Գերհոգնածություն, երկրորդային տրավմա պատերազմի ժամանակ

Բարև, եթե կարդում եք սա, մի րոպե դադար տվեք ու ուսերի լարվածությունը թուլացրեք, թիկունքն ուղղեք, շնչեք խորը, դանդաղ արտաշնչեք, կատարեք մի քանի անգամ։

Այս օրերի ընթացքում բոլորս զօր ու գիշեր գամված ենք մեր հեռախոսներին, համակարգիչներին, ու հեռուստացույցերին։ Ու այս ամենը շատ շատերի մոտ առաջացրել է երկրորդային տրավմա, մտավոր գերծանրաբեռնվածություն, burnout։ Այսինքն, չլինելով առաջնագծում, անձամբ չշփվելով այս ամենի հետ, սակայն ամեն օր տեսնելով զոհերի թիվը, վիրավորների նկարները, ավերվածությունները, ինչպես նաև նորությունների բացակայությունը մեզ նույնպես հյուծում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Հիմա առավել քան երբևէ կարևոր է, որ հետևենք մեր ֆիզիկական ու մտավոր առողջությանը։

Որո՞նք են երկրորդային տրավմայի նշանները

  • մեղքի զգացում, թե ինչու եմ ես էստեղ ապահով, իսկ մեր զինվորները կյանքը չեն խնայում ու նվիրում են հայրենիքին։ 
  • անկարողության զգացում, ցանկացած գործողություն թվում է անօգուտ
  • ֆիզիկական խնդիրներ, ցավեր, հոգնածության զգացում, աչքերի կարմրություն, ընդհանուր թուլություն, սրտխփոց
  • ախորժակի ավելացում կամ կորուստ
  • դյուրագրգիռություն
  • կենտրոնացման թուլացում  
  • քնի խանգարում

Ի՞նչ անել

  • ընդունեք, որ ընկճված եք, ընդունեք ձեր ապրումներն ու մտքերը, դրանք կարիք չկա ճնշել, պարզապես լսեք ինքներդ ձեզ, դրանք քննադատելու կամ դրանց համար վատ զգալու կարիք չկա։ Հավատացեք, որ դուք հիմա միայնակ չեք, բոլորն են այդ վիճակում, ոմանք արտահայտվում են, ոմանք՝ ոչ։
  • կրճատեք համացանցում անցկացրած ժամանակը։ Գիտեմ շատ դժվար բան եմ ասում, նույնիսկ անհնար, քանի որ ամեն վայրկյան սպասում ենք լավ լուրերի, որ ամեն ինչ ավարտվել է, մեր զինվորներն էլ ապահով հետ են վերադարձել։ Հավատացեք, եթե օրական 6 ժամ ծախսելու փոխարեն 1-2 ժամ տրամադրեք, ապա շատ բան բաց չեք թողնի։ 
  • կարդացեք միայն պաշտոնական տեղեկատվությունը, հետևեք պաշտոնական լրահոսին, այս կամ այն լրատվական միջոցներից զերծ պահեք ձեզ, դրանք նորություն չեն ասում, որպես կանոն կրկնում են պաշտոնական հայտարարությունները։ Այս օրերին մարդիկ, լրատվականներն ուշադրություն կորզելու համար, տարածում են չստուգված, կասկածելի ու կեղծ լուրեր, հեռու մնացեք դրանցից ու մի տարածեք։ Իսկ եթե նկատել եք որևէ մեկնաբանություն, որը կարծում եք չպետք է էդտեղ լիներ, report, scams, fake արեք, թող փակեն։
  • հեռու պահեք ձեզ այս կամ այն գրառումների տակ մեկնաբանությունները կարդալուց։ Դրանք ավելացնում են ձեր լարվածությունը, բարկությունն ու անհանգստությունը։ Կարծում եմ չարժե պատասխանել հակառակորդներին, այս պահին անօգուտ է նրանց բան սովորեցնելը, չենք մոռանում report կոճակի մասին։ 
  • ունեցեք վստահելի մարդկանց, ովքեր ձեզ կհասկանան, ում հետ կարող եք զրուցել, կիսվել ձեր մտահոգություններով, կարծիքներով, առաջարկներով։ 
  • փորձեք ըմբռնումով մոտենալ շատերի տարօրինակ ու անհասկանալի գործողությունների համար, մի քննադատեք, բոլորիս համար այս վիճակն անսպասելի էր, պարզապես պետք է խոսել ու բացատրել, թե ինչն էր սխալ կամ անընդունելի։ Բոլորս էլ դեռ սովորում ենք, թե ինչպես մեզ պահենք այս իրավիճակում։
  • Մ՛ի թողեք, որ մեղքի զգացումը ձեզ խեղդի ու շեղի այս պահին ձեր գործից։ Գիտեմ, որ շատերը՝ կին, թե տղամարդ, կուզեին լինել Հայաստանում, առաջնագծում, որ ավելի շատ օգուտ տային Հայրենիքին, բայց հավատացեք, թիկունքում նույնպես կարելի է օգտակար գործ անել՝ զինել առաջնագիծը։ Ֆինանսական հանգանակությունները շատ կարևոր են էս պահին ու գումար հատկացնելով կարող ենք պաշտպանել առաջնագծի մեր հայերնակիցներին ու թիկունքում սպասող նրանց ընտանիքներին։
  • երեխաներ ունեցողների համար այս վիճակը կարող է նաև այլ կերպ դժվար լինել։ Նրանց ամեն մի չարաճճիությունն ու մեր տրամադրությամբ չշարժվելը շատ ավելի սուր ենք ընկալում, քան սովորական պայմաններում։ Պարզապես պետք է հիշենք, որ որքան էլ բացատրենք պահի լրջությունը, մեր ապրումները, նրանք չեն կարող մեզ պես խորությամբ ընկալել իրավիճակը, առավել ևս եթե անձամբ ականտես չեն եղել էդ ամենին։ Փորձեք ձեր դյուրագրգիռությունը նրանց վրա չբարդել ու չմեղադրել ձեզ չհասկանալու համար։ 
  • և իհարկե, ամենակարևոր կետն ըստ իս բավականաչափ քնելն է, որից կամա թե ակամա շատերն են զրկվել։ Փորձեք քնել այնքան, որ հանգստանաք, քանի որ մեր ուղեղը նախորդ օրվա տեղեկատվությունը դեռ չյուրացրած, լցվում է նորով ու արդյունքում օրվա ընթացքում շատ արագ հոգնում ենք։
Հուսամ ձեզ համար օգտակար կետեր գտաք։ Բոլորիս համբերություն ու հաղթանակ։























Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...