Skip to main content

Կարպմանի եռանկյունը․ հարաբերությունների 3 դերերը

Երբևէ ուշադրություն դարձրել ե՞ք, թե ինչպես եք խոսում ու ինչպիսի հարաբերությունների մեջ եք ինքներդ ձեզ հետ ու շրջապատող մարդկանց հետ։ Ի՞նչ դեր ունեք ձեր մտքում, ընտանիքում ու աշխատավայրում։
Եկեք վերլուծենք Կարպմանի եռանկյան դերերը և հասկանանք, թե որոնք են այդ դերերը, արդյոք մենք հայտնվու՞մ ենք այդ դերերում, թե ոչ, եթե այո, ապա որն ենք ընտրում։

ԶՈՀ

Զոհը վստահ է, որ նա ոչնչում մեղավոր չէ, ուրիշներն են մեղավոր, ինքն իրեն միշտ խղճում է ու կարծում է կյանքն անարդար է իր հանդեպ, ոչ ոք չի հասկանում իրեն, քիչ են սիրում կամ չեն սիրում և այլն։ Երբեմն այս դերը վերցնում է շահագործելու ու շահարկելու համար, երբմեն էլ անկեղծ մտածում է, որ ոչինչ չի կարող փոխել, անզոր է, բողոքում է, ինքն իրեն անօգնական է համարում ու սպասում է, որ մեկը կգա իրեն կփրկի։


ՀԱԼԱԾՈՂ

Հալածողը վստահ է, որ շրջապատված է հիմարներով, բոլորին իրենից ցածր է դասում, ցանկացած խնդրի դեպքում իրենից բացի բոլորը մեղավոր են, ոչ ոքի չի վստահում, միկրոմենեջեր է ու հաճախ հենց ինքն է ստեղծում զոհերին։ Հալածողի շարժառիթն իրեն ամենակարող զգալն է։


ՓՐԿԻՉ

Փրկիչը փորձում է բոլորին փրկել, իր վրա վերցնել ամբողջ բեռը, նույնիսկ ուրիշների սխալները։ Ինքն իրեն անփոխարինելի է համարում ու բարոյապես բոլորից բարձր։
Հաճախ ստեղծում է զոհերի, որ փրկի ու օգնի, սակայն երբեմն մարդիկ դրանից ձանձրանում են ու խուսափում։ Թվում է, թե այս դերը դրական է, սակայն փրկիչը զոհին դարձնում է ավելի անօգնական և հնարավորություն չի տալիս դառնալ ինքնուրույն։ Փրկչի հիմնական շարժառիթն իրեն ամենազոր զգալն ու իր կարևորությունը հաստատելն է։


Այս դերերը մենք ստանձնում ենք թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում, տարբեր իրավիճակներում, ցանկացած հարաբերություններում․ ծնող-երեխա, աշխատակից-ղեկավար, ամուսիններ և այլն։ Կան մարդիկ, ովքեր ունեն իրենց մշտական դերը, բայց սովորաբար կյանքի ընթացքում բոլոր դերերն էլ ժամանակ առ ժամանակ կատաարում են։

Հավանաբար այս դերերի նկարագրությունները կարդալով ինքներդ մտաբերեցիք իրավիճակներ ու մարդկանց, ովքեր այս կամ այն դերերն են կատարում։ Բոլորս էլ այս դերերում հայտնվում ենք, նույնիսկ մի իրավիճակում կարող ենք հաջորդաբար փոխել մեր դերերը ու զոհից դառնալ հալածող, հետո՝ փրկիչ։

«Երբեք չե՛ք մաքրում ձեր սենյակը, ո՞վ պետք է ձեր փոխարեն անի, ես հո պարտավո՛ր չեմ միշտ մաքրեմ ձեր հետևից։ Միշտ ե՛ս եմ անում, ինձնից բացի ոչ ոք չի ուզում անել։ Դե լավ, դաս արեք, ես կհավաքեմ, կմաքրեմ»։ 

Այլ դերերի օրինակներ՝
«Արի՛ տատիկի մոտ, ես չեմ թողի, որ քեզ մամադ, պապադ նեղացնեն, արի տեսնեմ ինչ կոնֆետ ես ուզում։ Ես քո տեղը կանեմ, կահավաքեմ, կգրեմ և այլն»։ 

«Ղեկավարս չի գնահատում ինձ, ես ամբողջ օրը չարչարվում եմ, բայց ոչ ոք չի տեսնում արածս։ Ոչ ոք իր վրա չի վերցնում պատասխանատվություն, բոլոր բարդ գործերը ես եմ անում»։

Մեկ այլ օրինակ էլ բերեմ, երբ ծնողը մի երեխայի վրա բարկանում է, իսկ մյուսին անընդհատ պաշտպանում, ապա կարծում եմ երկու երեխաներիի մոտ էլ զոհի դերն ա զարգացնում։ Այն երեխան, որին անդադար պաշտպանում է դառնում է անօգնական ու սպասում է, երբ են գալու փրկեն, իսկ մյուս երեխան մտածում է, որ իրեն քիչ են սիրում, չեն հասկանում, սկսում է իրեն խղճալ։


Այս դերերը ժառանգաբար չեն փոխանցում մեզ, դրանք մենք սովորում ենք ու պետք է ուշադիր լինենք, որ այս շղթայից դուրս գանք ու մեր երեխաներին էլ չսովորեցնենք այդ դերերը, քանի որ դրանք առողջ հարաբերությունների համար վտանգավոր են։


Այս դերերից ազատվելու համար Դեյվիդ Էմերալդ Ուոմելդորֆը 2005թ․ ստեղծել է դրա հակառակ, ավելի արդյունավետ եռանկյունը, դրական այլընտրանքը, որն օգնում է փոխել այդ դերերը և վարքը։

Զոհը դառնում է ստեղծող և փոխում է իր վերաբերմունքը խնդրահարույցի իրավիճակներում։ «Ես չեմ կարող»-ի փոխարեն, ասում է «Ես կարո՛ղ եմ, կփորձեմ», «ոչ ոք ինձ չի օգնում»-ի փոխարեն, ասում է «եկե՛ք միասին անենք»։

Հալածողը դառնում է մարտահրավեր նետող։  Ոչ թե ասում է «Դու անբան ես, ձեռքիցդ ոչի՛նչ չի գալիս», այլ ասում է «Դու կարո՛ղ ես, փորձի՛ր»։

Փրկիչը դառնում է քոուչ։ Անմիջապես օգնության վազելու ու նրան փրկելու փոխարեն փորձում է ուղղորդել, աջակցել ,հարցեր տալ, խորհուրդ տալ։ «Ես կանեմ, դու մի մտածիր»-ի փոխարեն ասում է․ «Իսկ ինչպե՞ս կարող ես անել»։


Անառողջ դերից դուրս գալը, մտածելակերպ փոխելը բավականին բարդ գործ է, քանի որ երկար ժամանակ կատարելով այդ դերերը, դրանք դառնում են անհատականության անբաժան մասը, ներքին ձայնը, դառնում են օրինաչափություն։

Սակայն եթե ուզում ենք ունենալ առողջ հարաբերություններ, առողջ մթնոլորտ ընտանիքում ու աշխատավայրում, ապա պետք է ուշադրություն դարձնենք  մեր խոսքին ու փորձենք ընտրել ավելի կառուցողական ու արդյունավետ դերեր։



Իսկ դուք ո՞ր դերն եք ավելի հաճախ ընտրում։









Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...