Skip to main content

Posts

Գովեստը երեխային խթանում է, թե՞ խաթարում

Նկատել եմ, որ մեր օրերում երեխաներին կամ չափից շատ են գովաբանում, անկախ երեխայի կատարած աշխատանքի որակից, ներդրած ջանքերից ամեն անգամ  « մեդալ »  են տալիս, կամ էլ հակառակը՝ չեն գնահատում երեխայի լավ աշխատանքը, միայն ընդգծում են նրա բացթողումները, վստահ լինելով, որ եթե գովեն երեխային, ապա նա երես կառնի, չի ցանկանա ավելին անել։ Շատերը վստահ են, որ փնովելով կխթանեն երեխային և նա ձգտի  անել ավելին։ Մի պահ պատկերացրեք ձեզ նման իրավիճակում, երբ ամողջ օրն աշխատել եք, ջանք ու եռանդ չեք խնայել և օրվա վերջում ձեր ղեկավարը կամ ընտանիքի անդամները չեն գնահատում ձեր կատարած աշխատանքը, միայն նկատում են չարածը, փնովում են թերի գործը, որ երես չտան ու խթանեն մյուս անգամ ավելի լավ անեք։ Ինչպե՞ս կզգաք ձեզ։  Երբ միայն նշվում է երեխայի թերացումները, նա ակամայից կա՛մ անջատում է ուշադրությունը, ներփակվում է, կա՛մ հիասթափվում է՝ մտածելով, որ միևնույնն է ինչ էլ անի, լավ չի ստացվի։ Երբ մարդ (անկախ տարիքից) շարունակ լսում է իր բացթողումների մասին, ապա նրա մոտ կուտակվում է միայն...

Ինչ անել մարդաշատ վայրերում երեխային չկորցնելու համար - 12 կանոն

Վերջերս մամաս պատմեց, թե ինչպես էր առևտի կենտրոնում ականատես եղել մի սրտաճմլիկ տեսարանի․ ծնողները սարսափահար և խուճապահար փնտրում էին իրենց փոքրիկ աղջկան։ Բարեբախտաբար փոքրիկին շուտ գտան։ Ոչ ոք ապահովագրված չէ մարդաշատ վայրերում երեխային կորցնելու ռիսկից։ Որքան էլ լսող և հասկացող երեխա լինի, որքան էլ ուշադիր և հոգատար ծնող ունենա, երբեք չենք իմանա, թե երեխան ինչ կտեսնի, ինչով կհետաքրքրվի ու ինչպես կհեռանա ծնողից։ Շատ դժվար է պատկերացնել մարդաշատ վայրում երեխային տեսադաշտից կորցրած ծնողի հոգեվիճակը, աննկարագրելի խուճապը։ Նույնիսկ մի քանի րոպեն կարող է թվալ հավերժություն։   Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխել մարդաշատ վայրերում երեխային կորցնելը։ Այստեղ հավաքագրել եմ այն կանոնները և քայլերը, որոնց ես հետևում եմ, որոնք կարծում եմ կարող են նվազեցնել երեխային կորցնելու ռիսկը և օգնել շուտ գտնել։ Կարելի է զրուցել երեխայի հետ երբ դեռ հանգիստ և կենտրոնացած է, դեռ ոչինչ չի շեղում նրա ուշադրությունը։ Կարելի է բացատրել մեծահասակի հետ մնալու կարևորությունը, ասել, որ չփախչի, առա...

Ինչպես մեծացնել երեխաներին առանց պիտակների - 9 իրավիճակ

Երևի նկատել եք, թե որքան ենք ակամա պիտակավորում երեխաներին։ Ինչ խելացի ես, գեղեցիկ, ամաչկոտ, համառ, անականջ, անկարգ, անպիտան, ալարկոտ, ինչ արագ ես լուծում մաթեմատիկայի առաջադրանքները կամ ֆիզիկան քո խելքի բանը չէ։ Այս բոլոր պիտակներն անսպասելի հետևանքներ կարող են ունենալ երեխայի զարգացման և ձևավորման, ինչպես նաև ամբողջ կյանքի վրա։  Հաճախ չենք էլ նկատում, որ ծրագրավորում և սահմանափակում ենք երեխաների հնարավորությունները, ընտրությունը, հետաքրքրությունները։ Անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ հանդիպած որոշ անվանակոչումներով և առաջարկել  դրանց փոխարինող  այլընտրանքներ։ Գուցե նկատել եք, որ մի շարք պիտակներ առաջ են գալիս սեռային տարբերություններից, դերերի բաշխումից։ Ցավոք սրտի, դեռ շատ ընտանիքներում, փոքր տարիքից աղջիկներին կամա, թե ակամա լռեցնում են, սահմանափակում են հետաքրքրությունները, մտածելու, ընտրության հնարավորությունը՝ մեծացնելով որպես  « վաղը մյուս օր ուրիշի տուն հարս գնացող, հնազանդ, համեստ աղջիկ » ։ Իսկ տղաների հետ շատ հաճախ նու...

Ինչո՞ւ և ինչպե՞ս հրաժարվել քննադատելուց, ուրիշների բացասական կարծիքներից

Ինձ միշտ հետաքրքրել է` արդյոք կա՞ մի մարդ, ով երբևէ չի քննադատել ո՛չ ինքն իրեն, ո՛չ ուրիշներին։  Քննադատում ենք ամեն ինչ ու ամենքին` ինքներս մեզ, եղանակը (անկախ նրանից շոգ է, թե ցուրտ), հայտնի մարդկանց, թատրոնում դիմացի նստածին, ինքնաթիռում լացող երեխայի ծնողներին, բազմազավակ ընտանիքներին, երեխա ունենալ չցանկացողներին, երեխային պատվաստողին ու չպատվաստողին, պլաստիկ վիրահատոություն անողին ու չանողին, աթեիստին, ագնոստիկին ու կրոնական արժեքներով առաջնորդվողին, հաղորդավարին, տաքսու վարորդին, ուսուցչին, բժշկին, փողոցն անցնողին, լվացքը փռողին, տունը վերանորոգողին, դաշնամուր լարողին, մեր երեխաներին, ծնողներին, հարևաններին, և այլն։ Քննադատում ենք ուրիշ ծնողների Առանձնակի ուշադրության կենտրոնում են ծնողները/խնամակալները։ Տարբեր իրավիճակների դեպքում, երեխա ունեցողները հպարտորեն նշում են, որ իրենք երբեք նման բան չեն արել, իսկ դեռ չունեցողները վստահորեն պնդում են, որ երբեք չեն անի։ Ահա քննադատությունների մի քանի օրինակ՝ - մեկ տարեկան է, դեռ ծծակ են տալիս - մեծ երեխա է, գիշեր...

Էլեկտրոնային սարքերից երեխայի օգտվելու կանոնները․ ըստ տարիքի, թե՞ ըստ կարիքի

Նոր տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերել է մի շարք լուծումներ և մարտահրավերներ, որոնց մասին նույնիսկ չէինք կարող պատկերացնել։  Անկախ ամեն ինչից մի բան է պարզ, որ մենք այլևս չենք կարող ապրել, աշխատել, հաղորդակցվել, սովորել առանց մեր սիրելի էլեկտրոնային սարքերի։ Այժմ մեծանում է մի սերունդ, որը ծնվել է համակարգչի և համացանցի դարում։ 2001 թ․-ին Մարք Փրենսկին լայն տարածում տվեց  « թվային բնիկներ »  արտահայտությանը, որը բնութագրում է 1980թ․ հետո ծնվածներին։ Որքան էլ խորթ հնչի այս բառակապակցությունը, չենք կարող չընդունել մեր իրականությունը: Ցանկացած երեխայի ձեռքին նոր էլ․ սարք հայտնվելիս նրանք անմիջապես հասկանում են դրա լեզուն, գլխի են ընկնում ինչ կոճակ պետք է սեղմել և ինչ անել։ Ըստ իս, չենք կարող և պետք էլ չի երեխաներին զերծ  պահել նորագույն տեխնոլոգիաներից։ Պարզապես պետք է նրանց առաջնորդել, օրինակ ծառայել, սովորեցնել պատասխանատվությամբ և չափավոր օգտվել էլ․ սարքերից, համացանցից, թվային մեդիայից։  Համացանցում նկատել եմ մի շարք խմբերի, որոշ ծնողն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...