Skip to main content

Posts

Վշտի և կորստի ընկալման 5 փուլերը

Պատերազմի ժամանակ մարդկային, տարածքային կորուստները ցավոք անխուսափելի են: Նկատեցի, որ ինձ մոտ և իմ շրջապատի մարդկանց մոտ պատերազմի, կորստի ընկալումը տարբեր կերպով է արտահայտվում։ Այս անգամ մտածեցի հետաքրքիր կլինի գրեմ կորստի, ցավի ու վշտի մասին։  Այսօր մեզ համար ցանկացած զինվորի ու քաղաքացու վաղաժամ մահն ընկալում ենք որպես հարազատի կորուստ, սգում ենք յուրաքանչյուրի համար։ Եկեք փորձենք  հասկանալ, թե ինչ փուլերով ենք անցնում կորստի և վշտի ժամանակ։ Չնայած, որ տարբեր հոգեբաններ տարբեր փուլերով են նկարագում կորստի (ինչպես մարդկանց, այնպես էլ ցանկացած այլ երևույթի կորուստը) ընկալումը, կարծում եմ պետք է հիշենք, որ յուրաքանչյուր մարդ տարբեր կերպով է անցնում այդ փուլերով և պարտադիր չէ, որ պահպանի այդ փուլերի հաջորդականությունը։ Գուցե լինեն մարդիկ ովքեր որոշ փուլերը բաց թողեն, շրջանցեն, իսկ որոշների մոտ կրկնվեն փուլերը, գուցե մեկի մոտ մի փուլը երկար տևի, մյուսը՝ կարճ, իսկ մեկ ուրիշն էլ անսպասելի կերպով արձագանքի կորստին։ Վիշտը բարդ գործընթաց է, և այս փուլերը կարող ենք ընկալել որպես ուղե...

Գերհոգնածություն, երկրորդային տրավմա պատերազմի ժամանակ

Բարև, եթե կարդում եք սա, մի րոպե դադար տվեք ու ուսերի լարվածությունը թուլացրեք, թիկունքն ուղղեք, շնչեք խորը, դանդաղ արտաշնչեք, կատարեք մի քանի անգամ։ Այս օրերի ընթացքում բոլորս զօր ու գիշեր գամված ենք մեր հեռախոսներին, համակարգիչներին, ու հեռուստացույցերին։ Ու այս ամենը շատ շատերի մոտ առաջացրել է երկրորդային տրավմա, մտավոր գերծանրաբեռնվածություն, burnout։ Այսինքն, չլինելով առաջնագծում, անձամբ չշփվելով այս ամենի հետ, սակայն ամեն օր տեսնելով զոհերի թիվը, վիրավորների նկարները, ավերվածությունները, ինչպես նաև նորությունների բացակայությունը մեզ նույնպես հյուծում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Հիմա առավել քան երբևէ կարևոր է, որ հետևենք մեր ֆիզիկական ու մտավոր առողջությանը։ Որո՞նք են երկրորդային տրավմայի նշանները մեղքի զգացում, թե ինչու եմ ես էստեղ ապահով, իսկ մեր զինվորները կյանքը չեն խնայում ու նվիրում են հայրենիքին։  անկարողության զգացում, ցանկացած գործողություն թվում է անօգուտ ֆիզիկական խնդիրներ, ցավեր, հոգնածության զգացում, աչքերի կարմրություն, ընդհանուր թուլություն, սրտխփոց ախորժակի ...

Ի՞նչ պետք չէ սպասել սեփական երեխաներից

Ցանկացած սիրող ծնող իր պատկերացումների չափով փորձում է տալ առավելագույնն իր երեխաներին և բնական է, որ ծնողները երեխաների առաջ դնում են որոշ պահանջներ, ակնկալիքներ ու սահմաններ, օրինակ՝ երեխայի տարիքին համապատասխան ակնկալիքներ սովորելու, սահմաններ վարքի վերաբերյալ, սակայն պետք չէ ենթադրել, որ նրանք ամեն ինչ անելու են այնպես ինչպես որ պլանավորել են ծնողները։ Հետաքրքիր է և տարօրինակ, որ մի շարք մարդկանց համար իրենց երեխաները պետք է ապրեն ըստ իրենց պատկերացումների ու սպասումների, որ օրինակ 1. երեխան մինչև կյանքի վերջ լինելու է շնորհակալ ծնողի ցանկացած որոշման և գործողության համար։ 2. երեխան գնահատելու է ծնողի զոհաբերությունները։  Նախ հիշենք, որ պետք չէ զոհաբերել սեփական եսը ոչ ոքի համար։ 3. երեխան դպրոցում ունենալու է բացարձակ առաջադիմություն։  Իսկ ո՞վ ասաց, որ պարտադիր է, որ երեխան լինի գերազանցիկ։ Շատ կարևոր է, որ ունենա հետքրքրություններ, բայց պարտադիր չէ, որ ամեն բնագավառից ունենա գերազանց գիտելիքներ։ Երեխայի առջև դրված բարձր առաջադիմության ակնակլիքները երեխայի համ...

Ի՞նչ է Ինքնակոչի համախտանիշը - Imposter syndrome

Ի՞նչ գիտենք Ինքնակոչի համախտանիշի (Imposter(-or) Syndrome) մասին: Եթե նույնիսկ անունը ոչինչ չի ասում, կարծում եմ, որ այն շատ շատերին ծանոթ է ու հավանաբար այն զգացել եք գոնե մեկ անգամ։  Եկեք հասկանանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։  Ինքնակոչի սինդրոմը  ներքին համոզմունքն ու հավատն է, որ մենք այդքան էլ ունակ, գիտակ ու փորձառու չենք որքան որ ուրիշներն են մեզ համարում։ Այս սինդրոմի ժամանակ հաճախ մարդն ունի վախի զգացում, որ ուրիշները հանկարծ կհասկանան, որ նա այդքան էլ խելացի ու հմուտ չէ, շուտով գլխի ընկնեն, որ այդքան էլ փորձառու և գիտակ չէ, կբացահայտեն նրա անկարողությունն ու կեղծ լինելը, անհամապատասխանելիությունը տվյալ գործը կատարելու համար, տվյալ թիմում ներգրավվելու համար։ Սա պարզպես նոր գործ անելուց առաջ սեփական ուժերի վրա անինքնավստահությունը չէ, որը մի քանի անգամ անելուց հետո անհետանում է, այդ ինքնակոչի զգացումը կարծես անբաժան մասն է դառնում մարդու կյանքում։  Այն կարող է բացասաբար ազդել ցանկացածի վրա, անկախ տարիքից, մասնագիտացումից, սոցիալական կարգավիճակից, հմտութ...

Ինչպե՞ս պատրաստվենք այս ուս․ տարվա համար

Այնցալ տարի գրառում էի կատարել, թե ինչպես կարելի է օգնել երեխային դասապատրաստման ժամանակ, ինչ պայմաններ կարելի է ստեղծել, իսկ այս տարի ինձ համար այլ առաջնային թեմաներ կան։ 2020-2021թթ․ ուսումնական տարին բավականին կտարբերվի նախորդներից ու անպայման որպես հիշեցում ուզում եմ նշել, որ որքան էլ դժգոհ լինենք դպրոցի ու դասերի հետ կապված մի շարք որոշումներից (գուցե կուզեիք դասերը տնից լինեին հեռավար կամ կուզեիք երեխաները ֆիզիկապես գնային դպրոց, կուզեիք դիմակ դնեին կամ չդնեին, և այլն), ուշադիր լինենք, որ մեր դժգոհությունները, սուր քննադատությունները երեխաների մոտ չարտահայտենք, քանի որ նրանք արդեն իսկ այս ամենից շփոթված են ու ակնկալում են մեզնից կայունություն և հաստատում, որ ամեն ինչ լավ է լինելու։  Կարծում եմ ավելի արդյունավետ կլինի եթե երեխաներին քաջալերենք, ասենք որ թեկուզ չգիտենք, թե ինչ կլինի հետո, ինչպես կկազմակերպվեն դասերը մի քանի ամսից, վստահեցնենք, որ այս ամենը ժամանակավոր է։ Այս ուսումնական տարվա պահանջները չեն կարող լինել անցյալ տարվա նման։ Ըստ իս, այս տարի առաջնային տեղ...

Կարպմանի եռանկյունը․ հարաբերությունների 3 դերերը

Երբևէ ուշադրություն դարձրել ե՞ք, թե ինչպես եք խոսում ու ինչպիսի հարաբերությունների մեջ եք ինքներդ ձեզ հետ ու շրջապատող մարդկանց հետ։ Ի՞նչ դեր ունեք ձեր մտքում, ընտանիքում ու աշխատավայրում։ Եկեք վերլուծենք Կարպմանի եռանկյան դերերը և հասկանանք, թե որոնք են այդ դերերը, արդյոք մենք հայտնվու՞մ ենք այդ դերերում, թե ոչ, եթե այո, ապա որն ենք ընտրում։ ԶՈՀ Զոհը վստահ է, որ նա ոչնչում մեղավոր չէ, ուրիշներն են մեղավոր, ինքն իրեն միշտ խղճում է ու կարծում է կյանքն անարդար է իր հանդեպ, ոչ ոք չի հասկանում իրեն, քիչ են սիրում կամ չեն սիրում և այլն։ Երբեմն այս դերը վերցնում է շահագործելու ու շահարկելու համար, երբմեն էլ անկեղծ մտածում է, որ ոչինչ չի կարող փոխել, անզոր է, բողոքում է, ինքն իրեն անօգնական է համարում ու սպասում է, որ մեկը կգա իրեն կփրկի։ ՀԱԼԱԾՈՂ Հալածողը վստահ է, որ շրջապատված է հիմարներով, բոլորին իրենից ցածր է դասում, ցանկացած խնդրի դեպքում իրենից բացի բոլորը մեղավոր են, ոչ ոքի չի վստահում, միկրոմենեջեր է ու հաճախ հենց ինքն է ստեղծում զոհերին։ Հալածողի շարժառ...