Ցանկացած ծնող/խնամակալ ունի երեխա մեծացնելու, դաստիարակելու իր ոճը։ Ոմանց մոտ այն ձևավորվում է ակամա՝ հիմնվելով սեփական ծնողներից ստացած փորձի վրա, իսկ ոմանք էլ երկար ուսումնասիրում, կարդում և գտնում են իրենց բնավորությանը և արժեքներին համապատասխան լավագույն տարբերակը։ Այս անգամ որոշեցի անդրադառնալ դաստիարակության դասական տեսակներին։ Կլինիկական և անձի զարգացման հոգեբան Դայանա Բոմրինդը 1966-1967թ․-ին իր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա ներկայացրեց դաստիարակության 3 տեսակները՝ ավտորիտար (իշխանատենչ), թույլատրող (զիջող) և հեղինակավոր ։ Իր ուսումնասիրության հիմքում ընկած էր 2 բաղադրիչ՝ ծնողների արձագանքը երեխայի կարիքների և ծնողների պահանջկոտությունը երեխայի վարքի վերաբերյալ: 1983թ․ Մաքքոբին և Մարթինն ընդլայնեցին Դ․ Բոմրինդի աշխատանքը և ավելացրին ևս մի տեսակ՝ չներգրավվող տեսակը: Ավտորիտար - ծնողը կենտրոնանում է պատժի, այլ ոչ թե հետևանքները բացատրելու վրա - հաղորդակցությունը որպես կանոն միակողմանի է, ծնողից դեպի երեխա...