Նկատել եմ, որ մեր օրերում երեխաներին կամ չափից շատ են գովաբանում, անկախ երեխայի կատարած աշխատանքի որակից, ներդրած ջանքերից ամեն անգամ « մեդալ » են տալիս, կամ էլ հակառակը՝ չեն գնահատում երեխայի լավ աշխատանքը, միայն ընդգծում են նրա բացթողումները, վստահ լինելով, որ եթե գովեն երեխային, ապա նա երես կառնի, չի ցանկանա ավելին անել։ Շատերը վստահ են, որ փնովելով կխթանեն երեխային և նա ձգտի անել ավելին։ Մի պահ պատկերացրեք ձեզ նման իրավիճակում, երբ ամողջ օրն աշխատել եք, ջանք ու եռանդ չեք խնայել և օրվա վերջում ձեր ղեկավարը կամ ընտանիքի անդամները չեն գնահատում ձեր կատարած աշխատանքը, միայն նկատում են չարածը, փնովում են թերի գործը, որ երես չտան ու խթանեն մյուս անգամ ավելի լավ անեք։ Ինչպե՞ս կզգաք ձեզ։ Երբ միայն նշվում է երեխայի թերացումները, նա ակամայից կա՛մ անջատում է ուշադրությունը, ներփակվում է, կա՛մ հիասթափվում է՝ մտածելով, որ միևնույնն է ինչ էլ անի, լավ չի ստացվի։ Երբ մարդ (անկախ տարիքից) շարունակ լսում է իր բացթողումների մասին, ապա նրա մոտ կուտակվում է միայն...