Ցանկացած սիրող ծնող իր պատկերացումների չափով փորձում է տալ առավելագույնն իր երեխաներին և բնական է, որ ծնողները երեխաների առաջ դնում են որոշ պահանջներ, ակնկալիքներ ու սահմաններ, օրինակ՝ երեխայի տարիքին համապատասխան ակնկալիքներ սովորելու, սահմաններ վարքի վերաբերյալ, սակայն պետք չէ ենթադրել, որ նրանք ամեն ինչ անելու են այնպես ինչպես որ պլանավորել են ծնողները։ Հետաքրքիր է և տարօրինակ, որ մի շարք մարդկանց համար իրենց երեխաները պետք է ապրեն ըստ իրենց պատկերացումների ու սպասումների, որ օրինակ 1. երեխան մինչև կյանքի վերջ լինելու է շնորհակալ ծնողի ցանկացած որոշման և գործողության համար։ 2. երեխան գնահատելու է ծնողի զոհաբերությունները։ Նախ հիշենք, որ պետք չէ զոհաբերել սեփական եսը ոչ ոքի համար։ 3. երեխան դպրոցում ունենալու է բացարձակ առաջադիմություն։ Իսկ ո՞վ ասաց, որ պարտադիր է, որ երեխան լինի գերազանցիկ։ Շատ կարևոր է, որ ունենա հետքրքրություններ, բայց պարտադիր չէ, որ ամեն բնագավառից ունենա գերազանց գիտելիքներ։ Երեխայի առջև դրված բարձր առաջադիմության ակնակլիքները երեխայի համ...