Նոր տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերել է մի շարք լուծումներ և մարտահրավերներ, որոնց մասին նույնիսկ չէինք կարող պատկերացնել։ Անկախ ամեն ինչից մի բան է պարզ, որ մենք այլևս չենք կարող ապրել, աշխատել, հաղորդակցվել, սովորել առանց մեր սիրելի էլեկտրոնային սարքերի։ Այժմ մեծանում է մի սերունդ, որը ծնվել է համակարգչի և համացանցի դարում։ 2001 թ․-ին Մարք Փրենսկին լայն տարածում տվեց « թվային բնիկներ » արտահայտությանը, որը բնութագրում է 1980թ․ հետո ծնվածներին։ Որքան էլ խորթ հնչի այս բառակապակցությունը, չենք կարող չընդունել մեր իրականությունը: Ցանկացած երեխայի ձեռքին նոր էլ․ սարք հայտնվելիս նրանք անմիջապես հասկանում են դրա լեզուն, գլխի են ընկնում ինչ կոճակ պետք է սեղմել և ինչ անել։ Ըստ իս, չենք կարող և պետք էլ չի երեխաներին զերծ պահել նորագույն տեխնոլոգիաներից։ Պարզապես պետք է նրանց առաջնորդել, օրինակ ծառայել, սովորեցնել պատասխանատվությամբ և չափավոր օգտվել էլ․ սարքերից, համացանցից, թվային մեդիայից։ Համացանցում նկատել եմ մի շարք խմբերի, որոշ ծնողն...