Ամանորյա տոներին ընդառաջ շատ երեխաներ նամակներ են գրում Ձմեռ Պապին, մեծ հույսով սպասում ամանորյա հրաշքին ու խնդրած նվերներին, իսկ որոշները սկսում եմ հարցեր տալ, կասկածել նրա գոյության մասին, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է մեկ գիշերվա ընթացքում հասցնում բոլորին նվեր տալ, ինչ գիտի` ով է իրեն լավ պահել, ով՝ վատ, ինչպես է սահնակով ու եղջերուներով թռչում, և այլն։ Հաճախ էլ համադասարանցիները կամ մեծ երեխաներն են նրանց բացատրում ու ապացուցում, որ Ձմեռ Պապ չկա։) Որոշ երեխաներ շատ ծանր են տանում իրենց բացահայտումը ոչ թե նրա համար, որ Ձմեռ Պապ գոյություն չունի, այլ, որ իրեն այսքան տարի շարունակ խաբել են։ Երբեմն ծնողները պատրաստ չլինելով նման քննարկմանը, սկսում են թեման փոխել կամ համոզել, որ հաստատ կա, չհավատան ուրիշ երեխաների։ Կան նաև ծնողներ ովքեր ի սկզբանե ավանդույթը չեն դարձնում Ձմեռ Պապից նվեր անելը, ներկայացնում են որպես հեքիաթային կերպար ու համարում են, որ պետք չի երեխային խաբել։ Ինչպե՞ս երևակայական աշխարհից իրականություն անցումը սահուն դարձնել Եթե երեխան ...