Երբևէ ուշադրություն դարձրել ե՞ք, թե ինչպես եք խոսում ու ինչպիսի հարաբերությունների մեջ եք ինքներդ ձեզ հետ ու շրջապատող մարդկանց հետ։ Ի՞նչ դեր ունեք ձեր մտքում, ընտանիքում ու աշխատավայրում։ Եկեք վերլուծենք Կարպմանի եռանկյան դերերը և հասկանանք, թե որոնք են այդ դերերը, արդյոք մենք հայտնվու՞մ ենք այդ դերերում, թե ոչ, եթե այո, ապա որն ենք ընտրում։ ԶՈՀ Զոհը վստահ է, որ նա ոչնչում մեղավոր չէ, ուրիշներն են մեղավոր, ինքն իրեն միշտ խղճում է ու կարծում է կյանքն անարդար է իր հանդեպ, ոչ ոք չի հասկանում իրեն, քիչ են սիրում կամ չեն սիրում և այլն։ Երբեմն այս դերը վերցնում է շահագործելու ու շահարկելու համար, երբմեն էլ անկեղծ մտածում է, որ ոչինչ չի կարող փոխել, անզոր է, բողոքում է, ինքն իրեն անօգնական է համարում ու սպասում է, որ մեկը կգա իրեն կփրկի։ ՀԱԼԱԾՈՂ Հալածողը վստահ է, որ շրջապատված է հիմարներով, բոլորին իրենից ցածր է դասում, ցանկացած խնդրի դեպքում իրենից բացի բոլորը մեղավոր են, ոչ ոքի չի վստահում, միկրոմենեջեր է ու հաճախ հենց ինքն է ստեղծում զոհերին։ Հալածողի շարժառ...